Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով

Վերադարձ լուրերի բաժին

23:47 , 22 Հոկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Այդ մասին տեղեկացրեց կառավարության մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիան քաղաքական ու տնտեսական կարևոր գործընկեր է մեր երկրի համար և վերջին 1,5 տարում արձանագրվել է երկկողմ համագործակցության լավ դինամիկա: Վարչապետը կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում բարեփոխումներին աջակցությունը:

_TM_3035
«Մեր նպատակը մեկն է՝ Հայաստանը համապատասխանեցնել ժողովրդավարության և հակակոռուպցիոն ամենաբարձր չափանիշներին»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանն առանձնակի նշել է նաև Գերմանիայի հետ տնտեսական ամուր կապերի առկայությունը, KFW բանկի և GIZ-ի հետ սերտ համագործակցությունը տնտեսական և սոցիալական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը երկկողմ տնտեսական համագործակցության ամբողջ ներուժն իրացնելու գործում շեշտել է նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:

Դեսպան Բանցհաֆը նշել է, որ հայ-գերմանական հարաբերություններն էլ ավելի են զարգացել Հայաստանում տեղի ունեցող ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, երբ երկիրը սկսեց ժողովրդավարական ինստիտուների զարգացման և ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերը: «Ձեր երկիրը մեծ քայլեր է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարում, և Գերմանիայի կառավարությունը շարունակելու է աջակցությունը Հայաստանին՝ բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով»,- ընդգծել է դեպպանը: Նա նկատել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել է գերմանացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչը նաև պայմանմավորված է երկրում տեղի ունեցող փոփոխություններով:

Վարչապետը և դեսպանը քննարկել են էներգետիկայի, շինարարության, արդյունաբերության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով հայ-գերմանական համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում փոխգործակցության վերաբերյալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բանկերի միության նախագահը շնորհավորել է բանկային աշխատողի օրը

«Բանկային աշխատանքն ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները և ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր համակարգի աշխատակիցները լավագույնս ընկալում և կիրառում են այդ ամենից բխող նորովի պահանջներն ու սկզբունքները, բանկային ասպարեզում ընթացող համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները»,- ասել է Մհեր Աբրահամյանը:

Արթուր Ջավադյանը շնորհավորել է բանկի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

«Բանկային համակարգը տարիներ շարունակ դրսևորել է և, վստահ եմ, ապագայում էլ կդրսևորի բավարար ճկունություն հաղթահարելու աշխարհում տեղի ունեցող բոլոր այն մարտահրավերները, որ բխում են ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացումից, այնպես էլ համաշխարհային շուկաների փոխակերպումներից»,- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ:

Սուրեն Պապիկյանը վարել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

«Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովը տեղի է ունեցել Մոսկվայում: