Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գերմանիայում գրանցվել է տնտեսության ռեկորդային աճ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:00 , 14 Փետրվար 2017

Գերմանիայի տնտեսությունը 2016թ. չորրորդ եռամսյակում արագացրել է աճը։ Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին Գերմանիայի ՀՆԱ-ն ավելացել է 0.4%-ով՝ համեմատած հուլիսից սեպտեմբեր ընկած ամիսների հետ։

Անցած տարի տնտեսության աճը կազմել է 1.9%՝ հասնելով վերջին հինգ տարվա առավելագույն ցուցանիշի։Այս մասին հայտնել է Գերմանիայի վիճակագրության դաշնային գերատեսչությունը։

Փորձագետները տնտեսական աճի խթանիչներ են համարում բարձր սպառողական պահանջարկն ու պետության ծախսերը, այդ թվում՝ հարյուր հազարավոր փախստականների տեղակայման համար, ինչպես նաև շինարարական բումը։ Բացի այդ՝ ցածր ինֆլյացիան ավելացնում է սպառողական գնողունակությունը։

2017թ. սկզբին տնտեսագետները հաշվարկում են պահպանել դրական միտումը։ Աճի հիմնասյուներ նորից կդառնան պետական ծախսերն ու սպառողական բումը, որը, սակայն աճող ինֆլյացիայի պատճառով այդքան բարձր չի լինի, որքան անցած տարի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։