Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գերմանացի գործարարները ցանկանում են նոր կապեր հաստատել հայ գործընկերների հետ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

19:56 , 19 Մայիս 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության նախագահ Օլաֆ Չիմպկեի գլխավորած գերմանական գործարարների պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է Գերմանիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցությունը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շնորհակալ է գերմանական կողմին՝ մեր երկրի շրջակա միջավայրի պահպանման, անտառային տարածքների վերականգնման և բնապահպանական բազմաթիվ ծրագրերի իրականացմանն օժանդակելու համար:

Գերմանիայի բնության պահպանության միության նախագահ Օլաֆ Չիմպկեն և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և բարձր գնահատել հայ-գերմանական փոխգործակցությունը, այդ թվում բնապահպանության ոլորտում: Օլաֆ Չիմպկեն նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում գտնվող գործարարների նպատակն է նոր կապեր հաստատել հայ գործընկերների հետ, իրականացնել ներդրումային ծրագրեր:

Վարչապետ Աբրահամյանը ողջունել է գերմանացի գործարարների նախաձեռնությունը և նշել, որ տնտեսության տարբեր ճյուղերում Հայաստանն ունի հեռանկարային ծրագրերի իրականացման լավ հնարավորություններ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացրել գազալցակայաններում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավոտգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բրյուսել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում:

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

«Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությանը համապատասխան`