Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գերմանացին 44 հազար եվրո է վաստակել՝ նույն շիշը 177 հազար անգամ հանձնելով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

17:36 , 18 Նոյեմբեր 2016

FlashNord​-ը զավեշտալի նյութ է հրապարակել Քյոլն քաղաքի 37-ամյա մի բնակչի մասին, որը զբաղվում էր հյութերի վաճառքով։

Նրա վաճառակետում հատուկ ավտոմատ էր տեղադրված, որը պլաստիկ շշեր էր ընդունում՝ յուրաքանչյուր շշի համար վճարելով 15 սենթ։

Նման սարքերը շիշը ետ չեն վերադարձնում, սակայն գործարարը կարողացել է սարքը շարքից հանել և նույն շիշը հանձնել ավելի քան 177 հազար անգամ։ Այս խարդախության արդյունքում նա կարողացել է 44 հազար եվրոյի չեկ կանխիկացնել։

Իրավապահ մարմիններին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե որքան ժամանակ է պահանջվել այդ գործը անելու համար։  Գործարարը ասել է, որ շշերը հանձնելու ընթացքում ինքը ռադիո է լսել, որպեսզի չձանձրանա։

Ոստիկանությունն, ի դեպ, այս ամենի մասին իմացել է անանուն նամակի միջոցով։ Պարզվել է՝ իրավախախտը ֆրանսիացի է՝ թուրքական արմատներով։

Գերմանական դատարանը տղամարդուն 10 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել և պարտավորեցրել ամբողջությամբ վերադարձնել յուրացրած գումարը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։