Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գերմանական SAP-ը աշխատանքի է ընդունել ФСБ-ի գեներալին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:14 , 20 Փետրվար 2018

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տեղեկատվական անվտանգության կենտրոնի նախկին տնօրեն Վլադիմիր Սկորիկը դարձել է «SAP ԱՊՀ» ընկերության տնօրենի խորհրդական։ Այս մասին գրում է РБК-ն։

SAP-ը կորպորտիվ ծրագրային ապահովման մշակմամբ և ներդրմամբ զբաղվող խոշոր ընկերություն է։ Այն զբաղեցնում է 15-րդ տեղը աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների շարքում։ Նախնական տվյալներով, SAP-ի հասույթը 2017 թվականին կազմել է 23.4 մլրդ եվրո, գործառնական շահույթը՝ 4.8 մլրդ եվրո։

Կոչումով գեներալ-լեյտենանտ Սկորիկի նշանակման լուրը հաստատել են ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների 2 թոփ մենեջերներ, սակայն պարզ չէ, թե ուժային կառույցի նախկին աշխատակիցը երբվանից է աշխատանքի անցել SAP-ում։

Սկորիկը ФСБ-ից հեռացել է 2009 թվականից։ РБК-ի աղբյուրը նշել է, որ ամենայն հավանականությամբ, գեներալը SAP-ում աշխատանքի է անցել անցած տարվանից, քանի որ հենց նա է 2017 թվականի հունիսին ներկայացրել ընկերությունը միջազգային ՏՏ համաժողովում։

SAP-ի պաշտոնական ներկայացուցիչ Տատյանա Զվերևան հրաժարվել է այս թեմայով մեկնաբանություն տալ։ Իսկ Սկորիկի ծանոթը՝ «Էնվիժն Գրուպ» ընկերության հիմնադիր և նախկին տնօրեն Անտոն Սուշկևիչը պատմել է, թե ինչով կարող է պայմանավորված լինել այդ նշանակումը։

«Հնարավոր է՝ Սկորիկի նշանակումը օգնի SAP-ին պահպանել հարաբերությունները պետական կառույցների հետ և եթե անգամ նոր հաճախորդներ գտնել չստացվի, գոնե թույլ տա չկորցնել եղածներին։ Բացի այդ, ուժային բլոկին մատակարարումներ անելու համար անհրաժեշտ է ստանալ ФСБ-ի լիցենզիաներ և ФСТЭК-ի (Федеральная служба по техническому и экспортному контролю) ու ՊՆ-ի սերտիֆիկատներ։ Այդ հարցերում Սկորիկը կարող է օգտակար լինել»,- ասել է Սուշկևիչը։

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: