Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի 100 գերխոշոր հարկատուների վիճակագրությունը

Վերադարձ լուրերի բաժին

18:46 , 14 Հունիս 2017

Այս տարվա ապրիլի վերջին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկին ընդհանուր առմամբ արդեն անդրադարձել ենք։ Սակայն խոշոր հարկատուների ցանկն իրականում այնքան շատ ինֆորմացիա է պարունակում, որ ամեն ինչին միանգամից անդրադառնալ  հնարավոր չէ։

Այս անգամ որոշել ենք անդրադառնալ գերխոշոր հարկատուներին՝ ցանկի 1-100-րդ հորիզոնականները զբաղեցնող ընկերություններին։ Մինչ այդ հիշեցնենք, որ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիան»՝ 16.8 մլրդ դրամի հարկերով (խոշորագույն 10 հարկատուների ցանկը կարող եք տեսնել աղյուսակ 1-ում)։

gerxoshor1

Հիշեցնենք նաև, որ հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել շուրջ 175 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ նրանք պետբյուջե վճարված հարկերն ավելացրել են 18.5 մլրդ դրամով կամ 10.5%-ով։ 2017թ. խոշոր հարկատուների վճարումների 54.2%-ը (94.8 մլրդ դրամ) անուղղակի հարկերն են՝ ԱԱՀ, ակցիզային հարկ։ Ուղղակի հարկերի ծավալը 57.8 մլրդ դրամ է, հաստատագրված վճարները՝ 21.9 մլրդ, այլ հարկերն ու տուրքերը՝ 407.8 մլրդ դրամ։

Գերխոշոր 100 հարկատուների վճարած հարկերն ու դրանց փոփոխությունը

100 գերխոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին եռամսյակում վճարել են 114.3 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 16.1 մլրդ դրամով կամ 16.4%-ով շատ է, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում նրանց կողմից վճարված հարկերը։

Ուշադրություն դարձրեք, խոսքը վերաբերում է ոչ թե նախորդ տարվա առաջին 100 խոշոր հարկատուներին, այլ հենց այս տարվա նույն 100 հարկատուներին։ Հարկերի դինամիկան, բնականաբար, տարբերվում է՝ ըստ ընկերությունների։

Այս 100 ընկերություններից 66-ը 2017թ. առաջին եռամսյակում ավելացրել են հարկերը, 34-ը՝ նվազեցրել։ Աճի առաջատարն «Ալեքս Հոլդինգն» է՝ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը, որը փոխարինում է «Ալեքս Գրիգին»։ «Ալեքս Հոլդինգը» նախորդ տարվա առաջին եռամսյակում ընդհանրապես բացակայում էր 1000 խոշոր հարկատուների ցանկից, իսկ այս տարի, ինչպես տեսնում եք, վճարել է մոտ 4.5 մլրդ դրամի հարկեր։ Զանզեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հարկերն ավելացրել է 2.7 մլրդ դրամով, Գրանդ Տոբակոն՝ 2.55 մլրդ դրամով, Կապանի լեռնահարստացման կոմբինատը՝ մոտ 2.5 մլրդ դրամով։ Աճի տեսանկյունից՝ խոշորագույն հարկատու «Գազպրոմ-Արմենիան» 5-րդ տեղում է։

Հարկերի նվազման առումով՝ 100 գերխոշոր հարկատուների մեջ առաջատարն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունն է. 2017 թվականի առաջին եռամսյակում այն 3.5 մլրդ դրամով քիչ հարկ է վճարել, քան 2016-ի նույն ժամանակահատվածում։ «Ալեքս Գրիգը» հարկերը նվազեցրել է 2.9 մլրդ դրամով (ինչպես նշեցինք, դա պայմանավորված է «Ալեքս Հոլդինգի» ի հայտ գալով)։ Իսկ նվազման առաջատարների եռյակը եզրափակում է վառելիքի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշը»։

gerxoshor2

 Ուղղակի հարկեր

Սովորաբար ասում են, որ անուղղակի հարկերն իրականում վճարում են ոչ թե ընկերությունները, այլ սպառողները։ Ասենք, եթե ընկերությունը զբաղվում է որևէ ապրանքի մանրածախ վաճառքով, նրա կողմից վաճառվող ապրանքի գնի մեջ ներառված են նաև ԱԱՀ-ն և ակցիզային հարկը։ Սպառողը, ապրանքը գնելով, վճարում է նաև այդ հարկերը։ Իսկ ընկերությունը փաստացի հանդես է գալիս՝ որպես միջնորդ. նա այդ հարկերը սպառողից փոխանցում է պետությանը։

Այդ իսկ պատճառով, ընկերությունների հարկունակության մասին ամբողջական պատկերացում կազմելու համար պետք է դիտարկել նաև ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտային հարկ)՝ առանձին վերցրած։ Այս առումով, խոշոր հարկատուների ցանկի առաջատարների դասավորությունը որոշակիորեն փոխվում է։

gerxoshor3

Առաջատարը մնում է «Գազպրոմ-Արմենիան»՝ 1 մլրդ 848.3 մլն դրամ ուղղակի հարկերով, սակայն երկրորդ տեղում հայտնվել է ՀԷՑ-ը, որը շատ քիչ է զիջում առաջատարին՝ 1 մլրդ 841.3 մլն դրամ ուղղակի հարկեր։

Ուղղակի հարկերի առումով առանձնանում է հատկապես բանկային ոլորտը։ Այսպես, եթե խոշոր հարկատուների ընդհանուր ցանկի առաջին 20-յակում բանկեր չկան, ապա ուղղակի հարկերի դեպքում՝ առաջին 10-յակում 3 բանկեր են՝ ՎՏԲ-Հայաստան բանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը և Ամերիաբանկը։

Իսկ 11-20-րդ հորիզանականներում տեղ են գտել ևս 4 բանկեր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:

Վարչապետը հանձնարարել է պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել