Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գերխոշոր հարկատուները. Գրանդ Տոբակոն մոտենում է Գազպրոմ Արմենիային

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 05 Փետրվար 2018

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով։

Մենք առանձնացրել ենք 20 ամենախոշոր հարկատուներին՝ ներկայացնելով նրանց կողմից վճարված հարկերը 2017 թվականին և փոփոխությունը՝ 2016 թվականի համեմատ։

Հանրապետության TOP-20 հարկատուները միասին 2017 թվականին պետբյուջե են վճարել 281.3 մլրդ դրամ, ինչը 64.76 մլրդ դրամով ավելի շատ է այս նույն 20-ի կողմից 2016 թվականին վճարված հարկերի և տուրքերի ընդհանուր թվից։

Գազպրոմ Արմենիան շարունակում է զբաղեցնել ցանկի առաջին հորիզոնականը՝ չնայած, որ նախորդ տարվա համեմատ նվազեցրել է հարկերը 2.66 մլրդ դրամով կամ 6.28%-ով և հասցրել 39.7 մլրդ դրամը։

Փոխարենը՝ երկրորդ տեղում ամրապնդվել է Գրանդ Տոբակոն և 12.2 մլրդ դրամով ավելացնելով հարկերը՝ զգալիորեն կրճատել է տարբերությունը առաջատարի հետ (34.7 մլրդ դրամ)։

Խոշոր հարկատուների առաջին եռյակը եզրափակում է ՀԷՑ-ը՝ 22 մլրդ դրամով։

Ալեքս Գրիգին փոխարինած Ալեքս Հոլդինգը (Yerevan City սուպերմարկետների ցանց) 4-րդ տեղում է՝ 21.47 մլրդ դրամ։

Հինգերորդ տեղում հանգրվանել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերությունը 2016-ի համեմատ կրկնապատկել է հարկերը և հասցրել 18.67 մլրդ դրամի։

Առաջին քսանյակում տեղ գտած գրեթե բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները ավելացրել են հարկերը՝ բացի Թեղուտից։ Սակայն աճի անվիճելի առաջատարը Լիդիան Արմենիան է, որն արդեն սկսել է Ամուլսարի հանքի շինարարությունը և տասնապատկել հարկերը՝ վճարելով 7.8 մլրդ դրամ։

Հեռահաղորդակցության ոլորտի 3 խոշորագույն ընկերություններից միայն մեկը՝ Յուքոմն է ավելացրել հարկերը։ ՄՏՍ Հայաստանը (ՎիվաՍել) և Վեոն Արմենիան (Բիլայն) հարկերը նվազեցրել են և վճարել, համապատասխանաբար, 9.1 և 8.7 մլրդ դրամ։ Նշենք, որ այս ընկերությունների վճարած հարկերի նվազումը մասամբ պայմանավորված է կուտակված գերավճարների մաշեցմամբ։

Ցանկի նորեկը Նորֆոլկ Արմենիան է։ 2017 թվականի ամռանը գրանցված այս ընկերությունը 2017 թվականին պետբյուջե է վճարել 7 մլրդ դրամ և զբաղեցրել ցանկի 17-րդ հորիզոնականը։ Նշենք, որ սա Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված ընկերությունն է, որը փաստացի փոխարինեց կարգոներին և զբաղվում է փոքր և միջին առևտրականների կողմից ներկրված ապրանքների մաքսազերծմամբ։

Taxes-top20

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հունվարյան տնտեսական ցուցանիշները. Ինչ կհետևի տպավորիչ մեկնարկին

Նախորդ տարիների «ձախողակը»՝ շինարարության ոլորտը, այս տարվա հունվարին չեմպիոնական արդյունք է գրանցել՝ 19.7%-աճ։

Հայաստան-ԵԱՏՄ առևտուրը 2017 թվականին. Ի՞նչ, ինչքա՞ն և ո՞ր երկրներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի արտաքին առևտրի տվյալները։

«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը». Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: