Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնությունների բացահայտման գործերի քանակը գրեթե երկուս ու կես անգամ ավելացել է

Վերադարձ լուրերի բաժին

21:05 , 27 Դեկտեմբեր 2019

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված վարույթները 2019 թվականին ավելի շատ են եղել, քան 2018-ին: Ամփոփելով տարին՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է, որ այդ ակտիվությունը կապված է եղել քաղաքացիների, տնտեսավարողների դիմում-բողոքների հետ: «Հանձնաժողովի կողմից նախաձեռնությունների քանակը մենք մի փոքր քչացրել էինք և փորձում էինք տեսնել, թե տնտեսավարողներն ինչպես են արձագանքում: Պարզվեց, որ տնտեսավարողների բողոքների քանակը բավական շատ է: Անբարեխիղճ մրցակցության հատվածում ունենք բողոքների ավելացում 10 տոկոսով: Հետաքրքրիր պատկեր է նկատվում խախտումների ավելի խորը ուսումնասիրությունների արդյունքում պատասխանատվության մեխանիզմների ներդրման համակարգում: Օրինակ՝ գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնությունների բացահայտման գործերի քանակը գրեթե երկուս ու կես անգամ ավելացել է»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովն այս տարի պետական մարմինների նկատմամբ պատասխանատվության միջոցներ է կիրառել: Դատական դեպարտամենտի, Առողջապահության նախարարության, Ոստիկանության: Նա տեղեկացրել է, որ խախտումներն, ըստ էության, մեծ չեն եղել, սակայն հանձնաժողովը ցույց է տալիս, որ տնտեսավարող սուբյեկտները կարող են նաև պետական մարմինների դեպքում համապատասխան միջոցների դիմել: Ներկայում հանձնաժողովը պետական գնումների ոլորտում մեծածավալ աշխատանք է իրականացնում:

Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հայաստանում տարածված խախտումներից է անբարեխիղճ մրցակցությունը: Այս տարի նման բացահայտված դեպքերից հանձնաժողովի նախագահն առանձնացրել է օղիների հետ կապված գործը, երբ փորձ է արվել այլ բրենդի ներքո ապրանքն իրացնել, դիալեզի սարքավորումների գնման հետ կապված խնդիր է եղել: Կաթնամթերքի ոլորտում հասարակության մոլորեցման դեպքեր ևս եղել են: Ներկայում հանձնաժողովը խոր ուսումնասիրություն է սկսում կաթնամթերքի, կարագի շուկայում, ամփոփումը կլինի հաջորդ ամիս: «Այս պահին կարող եմ ասել, որ կարագի ոլորտում անբարեխիղճ մրցակցության դրսևորում բուսական յուղի օգտագործման տեսքով չի հայտնաբերվել»,-նշել է Գեղամ Գևորգյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: