Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գերատեսչություններն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ծրագրերի ընթացքի մշտադիտարկում և ներկայացնում կառավարության ղեկավարին

Վերադարձ լուրերի բաժին

20:02 , 07 Ապրիլ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի շրջանակում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումները:

Վարչապետին զեկուցվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած 9 միջոցառումների կատարման մասին: Ներկայացվել է տեղեկատվություն արդեն տրամադրված տնտեսական և սոցիալական աջակցության ծավալի մասին, զեկուցվել է որոշ սոցիալական միջոցառումների իրականացման կարգերի մշակման ընթացքի վերաբերյալ: Շահագրգիռ գերատեսչություններն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ծրագրերի ընթացքի մշտադիտարկում և ներկայացնում կառավարության ղեկավարին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագ ավարտել սոցիալական միջոցառումների իրականացման կարգի հաստատման աշխատանքը, որպեսզի շահառուները կարողանան հնարավորին շուտ օգտվել օժանդակությունից:

Հաջորդիվ քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) մշակած՝ տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերին օժանդակելու առաջարկները: Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին, պետություն-մասնավոր գործընկերության (PPP) սկզբունքի ներքո նպատակային ծրագրերի իրականացման մեխանիզմներին, չափանիշներին, հնարավոր ռիսկերի կառավարման գործիքակազմին առնչվող հարցեր, ներկայացվել են մի շարք գաղափարներ:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին քննարկման արդյունքներով ներկայացնել ներդրումային ծրագրերի աջակցության սցենարներ՝ ոլորտների, չափորոշիչների և սահմանափակումների հստակ սահմանմամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 24 ժամում՝ 697 նոր դեպք

«Համակարգն արդեն ճկվում է: Սկսում ենք հակահամաճարակային շարժում»,- Նիկոլ Փաշինյան:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր

«Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները: