Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ԳեոՊրոՄայնինգ»-ը հորդորում է հրաժարվել Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու պրիմիտիվ պրակտիկայից

Վերադարձ լուրերի բաժին

20:34 , 16 Օգոստոս 2019

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն արձագանքել է մամուլի որոշ հրապարակումներին: Հայաստանի որոշ լրատվամիջոցներ անդրադարձներ էին հրապարակել՝ «Սոթքի հանքում ռուսները ստրուկի պես են վերաբերվում աշխատողներին, աշխատողները ահազանգում են» վերնագրերով:

SOTK_Agarak_AND_1164-1
Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է հետևյալը.
««Ռուս շահագործողների», «ստրկական աշխատանքի» մասին սրտաճմլիկ պատմությունը, անկասկած, մտացածին էր, որն ուղղված էր Սոթքի հանքը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության դեմ։ Դա «պատվերով» հոդված էր, և, այլ կերպ չի կարելի բացատրել, երբ լրագրողներն անտեսում են ազատ լրագրության տարրական սկզբունքները, ինչը պահանջում է տվյալների կրկնակի ստուգում և այլընտրանքային տեսակետի հրապարակում։

Չցանկանալով կրկնել տեղեկատվության աղբյուրների հորինվածքները, որոնք ընկած էին վերը նշված «գեղարվեստական ստեղծագործության» հիմքում, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ հոդվածում ներկայացված փաստերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև սադրանք են նրանց կողմից, ովքեր կոպտորեն խախտում են արտադրական կարգապահության և անվտանգության կանոնները։

Հոդվածի հերոսներից մեկը՝ Կարո Մելքոնյանը, ով կարծիք է հայտնում «ռուսների» վարքագծի վերաբերյալ, Սոթքի հանքի անվտանգության աշխատակիցների կողմից սույն թվականի հուլիսի 5-ին բռնվել էր հանքաքար գողանալու պահին՝ փաստական իրեղեն ապացույցի առկայությամբ։ Ավելի մանրամասն, անվտանգության աշխատակիցները ականատես էին եղել, թե ինչպես Կարո Մելքոնյանը հավաքում է հանքաքարը և լցնում գրպանները։ Անվտանգության աշխատակիցները խնդրել էին շրջել գրպանները։ Հասկանալով պահի անհարմարությունը, Մելքոնյանը խնդրել էր զուգարան գնալ, նպատակ ունենալով ազատվել իրեղեն ապացույցի առկայությունից, ինչին անվտանգության աշխատակիցները արձագանքել էին գործող հրահանգի համաձայն և խոչընդոտել էին նրա այդ քայլը։ Ամբողջ ընթացքը նկարահանվել էր տեսախցիկով, և ընկերությունը դիմում էր ներկայացրել ոստիկանություն, ինչպես նաև բոլոր համապատասխան նյութերը։ Այնուհետև, Կարո Մելքոնյանը դիմել էր ընկերությանը՝ թույլ տալ աշխատանքից հեռանալ սեփական կամքով։

SOTK_AND_1327-1

Հիշատակված հոդվածի մեկ այլ աղբյուր՝ Անդրանիկ Մարգարյանը աշխատանքի էր ներկայացել ոչ սթափ վիճակում, նստել էր ավտոբուս, բարձրացել բաց հանք։ Անվտանգության աշխատակիցները, նկատելով նրա ոչ ադեկվատ ֆիզիկական վիճակը որոշում էին կայացրել հեռացնել նրան արտադրական կարգապահության կոպիտ խախտման՝ արտադրական գոտում ոչ սթափ վիճակում գտնվելու համար։ Սակայն, ընկերությունը թույլ տվեց նրան հեռանալ սեփական դիմումի համաձայն։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային օրենսգրքի և ՀՀ օրենսդրության բոլոր նորմերի պահպանմամբ, անթերի հետևելով անվտանգության և արտադրական կարգապահության բոլոր նորմերին։

Ընկերությունը դիմում է զանգվածային լրատվության միջոցներին հրաժարվել այս կամ այն հարցը միակողմանի լուսաբանելու պրակտիկայից և պահպանել անկախ լրատվության կանոնները, որոնց պահանջներից մեկը փաստերի կրկնակի ստուգումն է, ինչպես նաև, չտրվել «նեղացկոտ» աշխատողների զգացմունքային բռնկումներին, հրաժարվել օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու պրիմիտիվ պրակտիկայից, մանիպուլիացիաների չենթարկել «գործող անձանց» ազգային պատկանելության թեման»։

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների հայաստանյան ակտիվներն են «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղձնա-մոլիբդենային կոմբինատը»։ Հայաստանում աշխատանքի 12 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության տվյալով՝ ներդրումները գերազանցել են 505 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարվա ընթացքում կազմել են 8․5 մլն․ ԱՄՆ դոլար։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներում աշխատում է մոտավորապես 2500 է մարդ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունը հավանություն է տվել «օդի փողը» վերացնող նախագծին

Օրինագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա դրությամբ մոտ 11-12 մլրդ դրամ պետական բյուջե մուտքագրվող օդի տուրքի ձևավորված մակարդակի վրա բացասական ազդեցությունը կլինի ոչ նշանակալի:

Հայաստանում մինչև տարվա վերջ սպասվում է 7 տոկոս տնտեսական աճ

Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի միջոցառման ժամանակ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունը հաստատեց փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման աջակցության ծրագիրը

Ծրագրի նպատակն է փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։