Invalid username or password
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել այօսր Սոթքի հանքավայրում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ:
Ընկերության տվյալով՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության Սոթքի հանքավայրի աշխատակիցների՝ իրենց բնակավայրից դեպի հանքավայր և հետադարձ ուղղություններով տեղաշարժն ապահովում է կապալառու հանդիսացող «Շամա տրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Կազմակերպությունը «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության հետ կնքել է տրանսպորտային ծառայությունների մատուցման պայմանագիր: Պայմանագրով սահմանված կետերից են նաև՝ տրանսպորտային միջոցի տեխզննման առկայությունը, ճանապարհատրանսպորտային պատահարների պատասխանատվությունը: Այսօրվա պատահարի մեջ հայտնված ավտոբուսը ևս պատկանում է այդ ընկերությանը:
«Ինչպես միշտ, այսօր առավոտյան ևս, Վադենիս քաղաքի բնակիչ, վարորդ՝ Սերյոժա Թադևոսյանն իր վարած ՊԱԶ 672 մակնիշի 04 ՏՕ 172 համարանիշի ավտոմեքենայով, ընկերության աշխատակիցներին տեղափոխել է հանքավայր: Բոլոր աշխատակիցներն իջել են ավտոբուսից և անցել աշխատանքի:
Նախնական տվյալով, ավտոբուսի հետադարձ ուղղությունից օգտվելու նպատակով, մեքենա են բարձրացել 3 աշխատակիցներ: Հետադարձի ժամանակ մեքենան դարձել է անկառավարելի: Մեքենան հարվածել է հանքավայրի երթուղու համար նախատեսված անվտանգության պատնեշին և կանգ առել: Վարդենիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Դարբինյանին հայտնաբերել են ավտոբուսի և խճաքարերի արանքում»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
«Գեոպրոմայնինգ» ընկերությունը ցավում է կատարված դեպքի համար և զորակցություն հայտնում Գուրգեն Դարբինյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Ընկերությունը նրա ընտանիքին ցանկացած հարցով աջակցելու պատրաստակամությունն է հայտնել: Փաստի առիթով ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:
Դիտումներ 733
Դրամական միջոցների փոխանցման սակագինը կազմում է 1-ից 3% (կախված ուղարկող երկրից):
Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:
Օրենսդրական նախաձեռնություններ: