Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գեոթիմը» անվանափոխվում է «Լիդիան Արմենիայի»

Վերադարձ լուրերի բաժին

12:52 , 16 Օգոստոս 2016

Ամուլսարի ծրագիրը մտնում է նոր փուլ և այս կապակցությամբ ընկերությունը որոշում է կայացրել անվանափոխել «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության դուստր կազմակերպություն հանդիսացող «Գեոթիմ» ՓԲԸ-ն «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի:

Որոշումը կայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում աշխատող թիմը ընդլայնվելու է՝ դառնալով երկրում խոշորագույն ներդրումային ծրագրի՝ Ամուլսարի վրա աշխատող մեծ թիմ, որը ներառելու է «Գեոթիմի, «Լիդիան Ինթերնեյշնլի», կապալառուների թիմը: Ամուլսարի ծրագիրը ներկայացնելու համար ընկերությանը անհրաժեշտ էր մեկ անվանում, անվան հետ կապված շփոթմունքներից խուսափելու համար:

Ավելի քան 10 տարի «Լիդիան Ինթերնեյշնլը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը և Հայաստանը համաշխարհային շուկայում,  «Լիդիան» անվանումը ձեռք է բերել մեծ ճանաչում: Ընդհանուր անունը հնարավորություն կտա Ամուլսարի ծրագրին ներկայանալու մեկ անվամբ և տարբերանշանով:

«Գեոթիմի» անվանափոխությունը «Լիդիան Արմենիայի որևէ այլ իրավական փոփոխություն չի ենթադրում: Ընկերությունը կշարունակի աշխատել նույն իրավական պայմաններով, ինչպես և գործում էր նախորդ անվանմամբ: «Լիդիան Ամենիա» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ն) գրանցված է Հայաստանում, և ընկերության վրա տարածվում են Հայաստանյան բոլոր օրենքները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բնակվարձերը Հայաստանում նվազել են. պաշտոնական վիճակագրություն

Բնակարանի վարձակալման փաստացի ամսական վճարները 2017 թվականի նոյեմբերին՝ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, նվազել են 0.3%-ով

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Դեկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են

Ամանորին ընդառաջ դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող ոչ կանոնավոր չվերթները

Ստորև ներկայացված է ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը: