Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գեյթսը` չիպավորման ու կորոնավիրուսի պատվաստանյութերի մասին

Վերադարձ լուրերի բաժին

Businessinsider պարբերականին տված հարցազրույցում մեզ բոլորիս հայտնի Բիլլ Գեյթսի նյարդերը տեղի տվեցին։ Նա խոսել է իրեն վերագրվող չիպավորման ու պատվաստումների վերաբերյալ դավադրությունների տեսություններից։ «Ես երբեք չեմ զբաղվել այնպիսի գործունեությամբ, ինչպիսին միկրոչիպերի արտադրությունն է։ Այդ հայտարարություններն անգամ հերքելն է բարդ, քանի որ դրանք միաժամանակ և՛ հիմարություն են, և՛ տարօրինակ»,- ասել է Բիլլ Գեյթսը։

Բիլլ Գեյթը վաղուց էր խոսում հնարավոր պանդեմիաներից ու կոչ էր անում համաշխարհային լիդերներին, այդ թվում՝ Դոնալդ Թրամփին, միջոցներ ձեռնարկել, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն իրադարձությունների նման զարգացմանը։ Սակայն համացանցը պայթեցրեցին ոչ թե Բիլլ Գեյթսի կանխատեսումները, որոնք հիմնված էին բազմաթիվ հետազոտությունների վրա, այլ նրան վերագրվող դավադրությունների տեսությունները, կապված կորոնավիրուսի հետ։ Zignal Labs-ի տվյալներով միայն հեռուստատեսությունում այս տեսակետները հիշատակվել են ընդհանուր 1․2 միլիոն անգամ։ Ի դեպ, խոսքը միայն միջազգային լեզուներով հեռարձակվող հեռուստաընկերությունների մասին է։

Yahoo News-ի ու YouGov-ի՝ մայիսի վերջին անցկացրած հարցումների համաձայն, ամերիկացիների 28%-ը հայտարարել է, որ հավատում են դավադրությունների տեսություններին։ Գեյթսն իր անհանգստությունն է հայտնել այս առումով, քանի որ, ըստ նրա, խմբակային իմունիտետի ձևավորման համար հարկավոր է պատվաստել մոլորակի բնակչության գոնե 80%-ին։ Եթե մարդիկ շարունակեն հավատալ, որ սա խաբեություն է, ու չպատվաստվեն, կորոնավիրուսը կշարունակի կյանքեր խլել։ «Աշխարհի պետությունները պետք է համախմբված աշխատեն, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ ու անվտանգ պատվաստանյութեր։ Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ընդլայնենք դրանց արտադրությունն ու կարողանանք դա հասցնել նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը, ոչ թե նրանց, ովքեր կարող են ավելի շատ վճարել»,- ասել է Բիլլ Գեյթսը։

Ittrend.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքների վերացման և տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանն ուղղված գործողությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում ներկայացրեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։