Invalid username or password
Գեղարքունիքի մարզում 2019 թ. 66 կիլոմետր ճանապարհ կհիմնանորոգվի կամ ամբողջովին նորը կկառուցվի։ Այդ մասին մայիսի 11-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Միայն այս տարի Գեղարքունիքի մարզում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախագծերի միջոցով կհիմնանորոգվի կամ ամբողջովին նոր կկառուցվի 66 կմ ճանապարհ՝ մոտ 6 մլրդ դրամով։ Մարզպետարանի և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության սուբվենցիոն ծրագրերի միջոցով ևս 2.5 մլրդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանքներ կարվեն։ Մոտ 22 ոռոգման ցանցեր կկառուցվեն այս տարի, խմելու ջրի ցանցեր։ Բազմաթիվ նախագծեր կան, որոնք հիմա հաստատման փուլում են, որպեսզի մենք հողերի կատեգորիաները փոխենք և կարողանանք մեր գործընկերներին տրամադրել արևային կամ քամու էլեկտրակայաններ կառուցելու համար»,- ասաց Սանոսյանը։
Մարզպետը նշեց, որ ճանապարհների բարեկարգումն ուղղված է մարզի զբոսաշրջության զարգացմանը խթանելուն։
«Զբոսաշրջության զարգացման առումով նախորդ տարի ասֆալտապատվեց Հայրավանք գնացող ճանապարհը։ Այս տարի նախագծում ունեք Արծվանիստի վանական համալիր գնացող ճանապարհի ասֆալտապատումը, որպեսզի մեր մարզի զբոսաշրջության պոտենցիալը մեր պատմաճարտարապետական հուշարձաններ գնացող ճանապարհները բարեկարգելու միջոցով կարողանանք իրացնել»,- նշեց Գնել Սանոսյանը։
Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:
Դիտումներ 456
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: