Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գեղարքունիքի մարզում կկառուցվի Կովկասում ամենացածր գնով ամենախոշոր արևային էլեկտրակայանը

Վերադարձ լուրերի բաժին

13:05 , 11 Մայիս 2019

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում 2019-2020թթ. կկառուցվի Կովկասում ամենացածր գնով ամենախոշոր արևային էլեկտրակայանը։ Այդ մասին մայիսի 11-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

«Հայաստանում արևային էներգետիկայի պոտենցիալը դեռևս մնում է լրիվ չօգտագործված։ Հայաստանը միջինից բարձր արևային պոտենցիալ ունեցող երկիր է, մոտ 1500-1800 ժամ արևային օրեր ենք մենք ունենում, և Գեղարքունիքի մարզը դրանցից ամենամեծ պոտենցիալ ունեցողն է, դրա մասին է վկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին զեկույցը, որի համաձայն 13 լիցենզավորված արևային կայաններից 8-ը Գեղարքունիքի մարզում են, 2-ն արդեն կառուցված են։ Դրա մասին է վկայում նաև առաջին արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցումը, որը տեղի է ունենալու Գեղարքունիքի մարզում։ Անցած տարի տեղի ունեցած մրցույթի արդյունքում կա արդեն հաղթող կազմակերպություն և կառավարության հետ կնքված կառավարության աջակցության ծրագիրը, որի համաձայն 2019-20 թթ. ընթացքում կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ արևային կայան, որը կլինի տարածաշրջանում՝ Կովկասում ամենախոշոր արևային կայանն ամենացածր գնով։ Ամենացածր գինը ստացվել է ի շնորհիվ Գեղարքունիքի մարզի արևային մեծ պոտենցիալի, և այդ պոտենցիալը դեռևս սպառված չէ»,- ասաց Վարդանյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: