Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

18:03 , 02 Մարտ 2018

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գարեգին Մելքոնյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Գարեգին Մելքոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:

Նույն օրը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա):

նշանակվելու է Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Նշենք, որ Մելքոնյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման բանակցություններում և իրեն դրսևորել է որպես փայլուն բանակցող՝ առևտրային մասով։ Այս հանգամանքն էլ, ըստ երևույթին, դերակատարություն է ունեցել նրա՝ դիվանագիտական կորպուս տեղափոխվելու հարցում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ