Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գարեգին Բաղրամյանը սփյուռքահայ գործարարների հետ քննարկվել է էներգետիկայի բնագավառում ներդրումային հնարավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:27 , 05 Ապրիլ 2019

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանն ապրիլի 5-ին ընդունել է սփյուռքահայ գործարարների պատվիրակությանը, որի կազմում էին «Hydrodom» և «Industrial Motorpower Corporation» ընկերությունների ներկայացուցիչներ Անատոլի Մաթևոսյանը, Շանթ Ղարիբյանը, Լևոն Ղարիբյանը, Սերժ Ղարիբյանը և Հարի Նաջարյանը:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի բաժինը հայտնեց, որ Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի ոլորտը, իրականացված ծրագրերը: Այս համատեքստում սփյուռքահայ գործարարների հետ քննարկվել են էներգետիկայի բնագավառում, մասնավորապես՝ հիդրոէներգետիկայի, արևային, երկրաջերմային ծրագրերի ներդրումային հնարավորությունները: Սփյուռքահայ գործարարները ներկայացրել են նախկինում իրականացված ուսումնասիրությունները և դրանց հիման վրա կազմված ներդրումային ծրագրերը:

Գործարարները նախարարի պաշտոնակատարին տեղեկացրել են նաև, որ համագործակցում են Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջատար կազմակերպություններից մեկի հետ, որը պատրաստ է միանալ ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներդրողները ուսումնասիրություն կիրականացնեն հիդրոէներգետիայի և երկրաջերմային ոլորտներում՝ հիմնվելով Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) կողմից տրամադրված տվյալների հիման վրա: Գործարարները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ սկսել գործնական աշխատանքները:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: