Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գաղտնազերծվել է Samsung Galaxy S8-ի դիզայնը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:46 , 13 Հունվար 2017

Համացանցում գաղտնազերծվել է հարավկորեական Samsung ընկերության ապագա սմարթֆոնի՝ Galaxy S8-ի դիզայնը։

Նոր լուսանկարները հրապարակել է Ghostek ջրակայուն պատյանների արտադրողը, հայտնում է BGR-ը։

Ghostek-ն իր կայքում արդեն սկսել է առաջարկել է ջրակայուն պատյաններ սմարթֆոնի համար, որի շնորհանդեսի մասին դեռ չի հայտարարվել։

Ավելի վաղ սպասվում էր, որ ֆլագմանային սմարթֆոնը կունենա բազմաթիվ փոփոխություններ դիզայնի մասով։ Լուսանկարներն ընդամենը հաստատում են ավելի վաղ տարածված լուրերը։

Լուսանկարներում սմարթֆոնը գրեթե այնպիսի տեսք ունի, ինչպիսին վերջերս հրապարակված ռենդերներում։ Տեսանելի է, որ սարքն ունի կողային հատվածում կոր էկրան, որը զբաղեցնում է գրեթե ողջ դիմային հատվածը։

Նկատելի է նաև, որ սմարթֆոնը չունի Home կոճակներ և լուսադիոդային բռնկումներ։ Ինչ վերաբերում է մատնահետքերի սքաներին, ապա այն, հավանաբար, ներդրված է էկրանի մեջ։

Հայտնի է, որ աքսեսուարների արտադրողները հաճախ մատչում են ստանում դեռևս շնորհանդես չկատարված սարքերին։ Այդ իսկ պատճառով միանգամայն հավանական է, որ ընկերությունը տեղեկացված է ապագա ֆլագմանի դիզայնի մասին։

1938356

1938357


s8

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: