Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գալիք տարում պետությունը կնորոգի 502 կմ ճանապարհ

Վերադարձ լուրերի բաժին

00:10 , 24 Դեկտեմբեր 2019

Պետությունը 2020 թվականին նախատեսում է նորոգել մոտ 502 կմ ճանապարհ: Ստանդարտացման և ասֆալտի որակի բարձրացման նպատակով կարվեն էական քայլեր: Այդ մասին վստահեցրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Պապիկյանը նախ հիշեցրել է, որ դեռ մայիս-հունիսին ստանձնած 330 կմ ճանապարհի նորոգման դիմաց արդեն դեկտեմբերի դրությամբ հասցրել են նորոգել, հիմնանորգել գրեթե 360 կմ ճանապարհ։

«Սա նախարարության 2019-ի ձեռքբերումներից է: Այնուամենայնիվ, համակարգում կան բազմաթիվ խնդիրներ: Այս ճանապարհին ունեցել ենք թե՛ նախորդ տարվանից, թե՛ ընթացիկ տարում ոչ բարեխիղճ կապալառուներ, որոնց նկատմամբ որոշակի պատժամիջոցներ են կիրառվել: Եվ մեկ անգամ 12 կմ և 4 կմ երկարություն ունեցող երկու տարբեր օբյեկտների համար կապալառուները պարտավորություն են ստանձնել ևս մեկ շերտ ասֆալտ տեղադրել։ Դա կյանքի է կոչվել»,-ասել է Պապիկյանը:

Նա նշել է, որ բիթումի որակի բարձրացման նպատակով ՀՀ սահմանային ացնակետերում կտեղադրվեն տուգող լաբորատոր սարքավորումներ՝ Հայաստան բարձր որակի բիթում ներմուծելու նպատակով: «Մեր կառավարության ստանձնած պարտավորությունների շրջանակներում է նաև հանրապետության ճանապարհների 70 տոկոսը դարձնել բարվոք, անցանելի և արդիական»,- եզրափակել է նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: