Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գալաքսի» ընկերությունների խումբն ազդարարեց «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցային նախագծի մեկնարկը

Վերադարձ լուրերի բաժին

01:20 , 12 Հուլիս 2019

«Մարիոթ ինթերնեշնլի» և «Գալաքսի» ընկերությունների խմբի համագործակցության արդյուքում` 2020 թ. Երևանում՝ Տերյան 5 հասցեում վեր կխոյանա «Քորթյարդ բայ Մարիոթ» (Courtyard by Marriott) հյուրանոցն ու բնակարանային համալիրը: 2017 թ. Ցյուրիխում ստորագրված և օրերս Երևանում վավերացված պայմանագրով համալիրի կառավարումը պաշտոնապես կստանձնի «Մարիոթ ինթերնեշնլը»։

«Հայաստանն ինձ համար յուրահատուկ երկիր է, և այսօր մեզ համար պատմական օր է։ Ես առաջին անգամ Հայաստան եկել եմ 1999 թ.-ին և հուսով եմ, որ կգամ նաև 2020 թ.-ին՝ Courtyard by Marriott-ի բացմանը»,- նշել է «Մարիոթ Ինթերնեշնլի» գլխավոր գործառնական ղեկավար Ռայներ Զահաուն։

1DX_7575

Երևանում կառուցվող «Քորթյարդ բայց Մարիոթ» հյուրանոցը զբոսաշրջության ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային ծրագիր է, որն առանձնանում է իր ճարտարապետական նախագծմամբ ու լուծումներով, միջազգային գործընկերների հեղինակությամբ, առաջարկած չափորոշիչներով, ինչպես նաև նախագծի իրականացման արդյունքում երկրի համար ստեղծվող հավելյալ արժեքի կարևորությամբ։

«Մեր առջև բարդ խնդիր էր դրված, ու թիմով մեծ աշխատանք ենք կատարել։ Ներգրավել ենք 10-ից ավելի միջազգային գործընկերների՝ համախմբելով բոլորին մեկ նպատակի շուրջ, այն էր` նոր ձևաչափ և որակ բերել հյուրանոցային և բնակարանային ոլորտ»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը։

IMG_0809

Նախագծի պաշտոնական մեկնարկին մասնակցելու էին ժամանակել 100-ից ավելի գործարարներ, կառավարիչներ և մասնագետներ զբոսաշրջության, հյուրանոցային, բանկային, ՏՏ, ապահովագրական և անշարժ գույքի ոլորտներից։ Նրանց թվում նաև «Բրոդվեյ Մալյան» միջազգային ճարտարապետական խմբի նախագահ Սթյուարթ Ռաֆը, «Կոնտուրա» գերմանական դիզայներական ընկերության Գլխավոր տնօրեն Բարբարա Մայեր-Քոսֆելդը և նախագծին մասնակցած այլ հեղինակավոր մարդիկ ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Մենք, որպես զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքական մարմին, կարևորում ենք զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանում և ուղիղ ներդրումները մեր ոլորտում։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս բարձրացնել հյուրանոցային ոլոտում ծառայությունների որակը՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային չափանիշներին։ Հուսով ենք, որ պետություն-մասնավոր հատված կայուն համագործակցությունը հիմք կհանդիսանա Հայաստանում գործարար միջավայրի հետագա ամրապնդման, զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման, ոլորտի շարունակական զարգացման և տնտեսության աճի համար»,-իր խոսքում նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

IMG_0801

«Քորթյարդ բայ Մարիոթ»-ը խոշոր գործընկերային ներդրումային նախագիծ է, որի իրականացման համար կարևորագույն աջակցություն է ցուցաբերել Ամերիաբանկը՝ իրականացնելով նախագծի ֆինանսավորումը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ի՝ ներկայացված լինելով Հայաստանում, Վրաստանում ու Բելառուսում։ Ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից մեկը, և ներկայում խմբում աշխատակիցների թիվը գերազանցում է 3000-ը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

Դրամով ավանդների ծավալներն աճել են

Սպառողական վարկերի ծավալն աճել է 37%, իսկ հիփոթեքայինը՝ 34%-ով։

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը: