Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին

Վերադարձ լուրերի բաժին

10:44 , 17 Նոյեմբեր 2018

Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (Global Entrepreneurship Week – GEW) 2018թ. միջոցառումների շրջանակում ԱՄՆ դեսպանատունը նախաձեռնել է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության 2018թ. ծրագիրը: Ծրագրի շրջանակում այսօր Երևանում անցկացվեց կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ, որին մասնակցում էին բազմաթիվ ընկերություններ, այդ թվում «Գալաքսի» ընկերությունների խումբի կազմում ներկայացված Ucom, IUnetworks և TI’ME ընկերությունները։

gal2

Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի նպատակը ուսանողներին ապագա գործատուի ընտրման հարցում օգնելն էր, ինչպես նաև հնարավորություն տալը տեղում ծանոթանալու կարիերայի հնարավորությունների մեր երկրի լավագույն գործատուների կողմից։ Այդ տեսանկյունից Ucom-ի՝ որպես առաջատար հայկական օպերատոր, ներկայացրած աշխատատեղերի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ էր, իսկ IUnetworks-ը հատկապես հետաքրքիր էր ծրագրային ապահովմամբ և նորարարական լուծումներով հետաքրքրվող ինժեներական բուհերի ուսանողներին։ TI’ME-ը որպես վաճառքների և սպասարկման ոլորտի լավագույն ներկայացուցիչ հետաքրքիր է երիտասարդների համար նաև այն պատճառով, որ հայկական այս ընկերությունում աշխատելու հեռանկարները տարածվում են նաև TI’ME-ի Վրաստանի և Բելառուսի ներկայացուցչություններում։

gal3

«Մեզ համար մարդիկ ամենակարևոր արժեքն են ու ամենից կարևոր գործընթացը տաղանդների զարգացման հնարավորություններն են մեր գործընկեր բոլոր կառույցներում։ Կարիերայի տոնավաճառը հատկապես կարևոր է, քանի որ հնարավորություն ենք տեսնում նոր երիտասարդներ ներգրավվելու մեր շարքերում։ Նոր սերունդը բերում է նոր մոտեցումներ ու սահմանում նոր հնարավորություններ բիզնեսի զարգացման համար»,-նշեց «Գալաքսի» ընկերությունների խումբի Մարդկային Ռեսուրսների կառավարման ղեկավար Էլմիրա Հովհաննիսյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ Կարիերայի տոնավաճառի շրջանակում տրվել է ընկերության Կարիերայի հայտարարության միասնական բազայի մեկնարկը, որի շրջանակում ուսանողները և ոլորտի պրոֆեսիոնալները կարող են ավելացնել իրենց էլ-փոստի հասցեն և հայտարարություններ ստանալ Հայաստանի լավագույն 16 գործատուներից։

gal4

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1999թ.-ից և հանդիսանում է Հայաստանի ամենապատասխանատու ու նորարարական գործատուն։ Ընկերությունների խմբում ավելի քան 3000 աշխատակիցներ են աշխատում և ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: