Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գալաքսին» պարզաբանում է տարածել Ucom-ի հայտարարության վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

10:55 , 14 Ապրիլ 2020

«Գալաքսի» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել Ucom ընկերության մամուլի ծառայության տարածած հերքման վերաբերյալ: Ձեզ ենք ներկայացնում «Գալաքսիի» պարզաբանումը:

«Քիչ առաջ Ucom-ի աշխատակիցներից նամակ է ուղարկվել ԶԼՄ-ներին՝ «Ucom-ի անունից կեղծ հայտարարություն է տարածվել. աշխատակիցները շարունակում են ազատման դիմումներ գրել» վերտառությամբ։

Այդ առիթով պարզաբանում ենք.

Չփորձելով անդրադառնալ մանրամասնություններին, չանձնավորելով այս ամենը, վերահաստատում ենք, որ «Յուքոմ» ՓԲԸ-ն ունի կառավարման հիմնական երեք մարմին՝ Բաժնետերերի ընդհանուր ժողով, Տնօրենների խորհուրդ (այսուհետ Խորհուրդ), Գործադիր մարմին (գլխավոր տնօրեն)։

Սույն հայտարարությանը կից ուղարկվում է Բաժնետերերի Հիմնադիր ժողովի (25 դեկտեմբերի, 2019թ.) որոշման քաղվածքը՝ ընկերության Խորհրդի անդամների մասով, ինչպես նաև կանոնադրության քաղվածքը՝ Խորհրդի հիմնական գործառույթի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ընկերության խորհրդի իրավասությունները սահմանվում են ընկերության կանոնադրության 14.2 կետով։

Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածումից, որը կարող է անզգուշությամբ բերել անկայունություն և քաոտիկ իրավիճակների»:

Ucom-Response-13.04.2020

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: