Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրն առեւտրային գաղտնիք Է. Կալաձե

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:47 , 19 Հունվար 2017

Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Թբիլիսիում անցկացված բրիֆինգի ժամանակ հայտարարել Է, որ «Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրն առեւտրային գաղտնիք Է, սակայն եթե հնարավորություն լինի, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի այն հրապարակվի», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Նրա խոսքով՝ հիշատակված համաձայնագիրը, ինչպես Սահակաշվիլիի, այնպես Էլ Շեւարդնաձեի օրոք, ձեւակերպվում Էր տարիների շարունակ, եւ այն հրապարակային չԷր:
«Վերջին ժամանակներս լսվում են ոչ ճիշտ հայտարարություններ այն մասին, թե այդ համաձայնագիրն իբր «գաղտնի» գրիֆի տակ Է: Ինչ վերաբերում Է նախագահին, նա ունի այն շռայլությունն ու հնարավորությունը, որը թույլ Է տալիս նրան պահանջել այդ համաձայնագրի մանրամասնությունները, ուստի հարկավոր չեն փաստարկներից զուրկ այդ հայտարարությունները, որոնք, ցավոք, մենք լսում ենք վերջին օրերին: Ինչ վերաբերում Է բուն գաղտնիությանը, դուք գիտեք, որ այդօրինակ բոլոր համաձայնագրերը ցանկացած երկրում առեւտրային գաղտնիք են»,-հավելել Է Կալաձեն:

Վրացական կողմը որոշում Է ընդունել համաձայնել «Գազպրոմ Էքսպորտ»-ի առաջարկությանը եւ Ռուսաստանից Հայաստան «երկնագույն վառելիքի» տարանցման դիմաց վճարումն ստանալ փողով, այլ ոչ թե գազով: Բացի այդ, պայմանավորվածության համաձայն, Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազը կստանա հազար խորանարդ մետրի դիմաց ոչ թե 215 դոլարով, այլ 185 դոլարով:

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այն կարծիքն Է հայտնել, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի հետ կնքված համաձայնագիրը կվնասի երկրին: «Այդ պայմանագրի ստորագրմամբ վատացել Է երկրի Էներգասեկտորը, տուժել են Վրաստանի տնտեսական եւ քաղաքական շահերը: Վերջին հաշվով մենք ստացանք վատացած վիճակ՝ տարբեր ուղղություններով, ինչին ապագայում կարող են հետեւել մի շարք խնդիրներ»,-ասել Է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն:

Նախագահը հորդորել Է օրենսդիր մարմնին՝ գործուն միջոցներ ձեռնարկել, նշել Է նա: «Երկրի առաջին դեմքը՝ Վրաստանի նախագահը, կոչ Է անում խորհրդարանին՝ կատարել իր սահմանադրական պարտավորությունը՝ ուժեղացնել հսկողության գործառույթը, ինչպես նաեւ առաջարկել պլան, թե ինչպես հաղթահարել եւ նվազագույնի հասցնել սպասվող ռիսկերն ու սպառնալիքները»,-նշել Է նախագահի ներկայացուցիչը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։