Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պարզաբանումը՝ ՊԵԿ-ի կողմից գազալցակայանների խուզարկությունների թեմայով

Վերադարձ լուրերի բաժին

21:53 , 11 Հուլիս 2018

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ խուզարկություններ են իրականացվել մի շարք գազալցակայաններում և պարզել,  որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավոտգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից։

«Գազպրոմ Արմենիա»-ն այսօր այդ կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

* * *

ՀՀ ՊԵԿ կողմից ս․թ․հուլիսի 11-ին տարածած «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «Գաօմ գրուպ», «Գազ գրուպ», «Արզնի գազ», «Ֆակել գազ» և «Նախշին» ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից» վերտառությամբ մամուլի հաղորդագրությունը մի շարք լրատվամիջոցների կողմից, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարընթերցման տեղիք է տվել։

Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ ՊԵԿ հաղորդագրության մեջ թվարկված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերություն է հանդիսանում միայն  «Ավտոգազ» ՍՊԸ-ն, ուր հարկային մարմնի կողմից իրականացվել է ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգում՝ դրանից բխող համապատասխան գործողություններով։

Կրկին հարկ ենք համարում ընգծել, որ վերը նշված հաղորդագրության մեջ թվարկված մնացած ՍՊԸ-ները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: