Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գազպրոմ-Արմենիա»-ն պատրաստ է Իրանից գազ գնել, եթե գինն ավելի էժան լինի

Վերադարձ լուրերի բաժին

13:40 , 23 Հունվար 2016

«Եթե կա ինչ-որ կազմակերպություն կամ անհատ, որն այսօր պատրաստ է Հայաստանին 165 դոլարից ավելի պակաս գնով գազ մատակարարել, մեր դռները բաց են։ Մենք երբեք չենք ասել, որ միայն ռուսական գազ վաճառող կազմակերպություն ենք։ Խնդրեմ՝ թող գան բանակցենք, ցույց տան, թե այդ էժան գազը որտեղ է, մենք այդ էժան գազը գնենք», – 168 Ժամ թերթի հետ զրույցում ասել է «Գազպրոմ-Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Իրանի դեսպանը ժամանակին հայտարարել էր, որ կարող են Հայաստանին ավելի էժան գազ վաճառել, Վ. Հարությունյանը հայտարարել է, որ թեպետ դա համարում է քաղաքական հայտարարություն, սակայն եթե Իրանն այսօր կարող է 100 դոլարով գազ վաճառել, հենց հիմա պատրաստ են պայմանագիր կնքել. «Որպես «Գազպրոմ-Արմենիա» ընկերության ղեկավար՝ հայտարարում եմ, որ պատրաստ եմ բանակցություններ սկսել իրանական էժան գազը գնելու ուղղությամբ, քանի որ դա բխում է մեր երկր շահերց, ինչպես նաև ընկերության շահերից»։

Հարցին, թե կարելի՞ է իր այդ հայտարարությունը համարել պաշտոնական առաջարկ պոտենցիալ գազամատակարարին, այս դեպքում՝ Իրանին, «Գազպրոմ-Արմենիա»-ի տնօրենը պատասխանել է. «Այո։ Թող գան բանակցենք։ Ի վերջո չի կարելի անվերջ շահարկել, թե իրանական կողմը պատրաստ է 100 դոլարով մեզ գազ վաճառել։ Եթե այդ գինը լինի, ես պատրաստ եմ ոչ թե բանակցել, այլ միանգամից գնել այդ գազը։ Հակառակին էլ ենք պատրաստ՝ եթե իրանական կողմին է անհրաժեշտ ռուսական գազ, պատրաստ ենք նաև վաճառել»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան բանկի հայտարարությունը՝ միջնորդ կազմակերպությունների միջոցով վարկեր ձևակերպելու դեպքերի մասին

Վերջիններս, օգտվելով հաճախորդների վստահությունից և գցելով հաճախորդներին մոլորության մեջ, խոստանում են աջակցություն՝

Հայաստանն ավելի շատ չիր է ներմուծում, քան արտահանում (գծապատկեր)

2017 թվականին Հայաստանից արտահանվել է 126.8 տոննա չիր՝ 587.2 հազար դոլար մաքսային արժեքով

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի