Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է էներգետիկ անվտանգության փորձագետի եզրահանգումներն ընկերության գործունեության վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

17:26 , 05 Հոկտեմբեր 2018

«Գազպրոմ Արմենիա»-ն անհիմն է որակում էներգետիկ անվտանգության փորձագետ Էդուարդ Արզումանյանի՝ ընկերության գործունեությանն առնչվող եզրահանգումներն այն մասին, թե Ծաղկաձորի հյուրանոցներից մեկի կառուցման համար ներդրված գումարները ներառվել են գազի սակագնում, ինչպես նաև շահագործման ծախսերի, կորուստների, կալորիականության վերաբերյալ բարձրացված հարցերը: «Գազպրոմ Արմենիա»-ն «Արմենպրես»-ին պարզաբանում է տրամադրել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանի ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) գործունեությանը առնչվող եզրահանգումները անհիմն են և, Ընկերության կարծիքով, կրում են ապատեղեկատվական բնույթ: Մասնավորապես, «Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման համար ներդրված գումարները ներառված չեն և չէին կարող ներառված լինել ոչ բնական գազի ոլորտին առընչվող Ընկերության հայտերում ու ներդրումային ծրագրերում և, հետևաբար, ոչ էլ բնական գազի սակագների կառուցվածքի ծախսային որևէ հոդվածում: Այն է, բնական գազի սակագներում որև ֆինանսական միջոց նախատեսված չէ Ընկերության կողմից իրականացվող այլ (չլիցենզավորվող) գործունեության ոլորտներում՝ նույն թվում «Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կատարված ներդրումների համար:

Ինչ վերաբերում է շահագործման ծախսերի, կորուստների, կալորիականության վերաբերյալ բանախոսի կողմից բարձրացված հարցերին, ապա դրանց հիմնավորումները և մեկնաբանությունը մասնագիտական բնույթ են կրում և հանրայնացվում են առնվազն յուրաքանչյուր անգամ սակագների սահմանման ժամանակ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մտահոգությունն է առաջացնում այն, որ Ընկերության համար անհասկանալի դրդապատճառներով, առանց որևէ մասնագիտական հիմնավորման և գոնե նախնական կարգով համատեղ քննարկումների, կատարվել է էներգետիկ փորձագետին ոչ հարիր հայտարարություն»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

100 մլն դրամ՝ ծխելու դեմ պայքարելու համար

Ծխելու դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրով հաջորդ տարի նախատեսվում է պետական միջոցներից ուղղել 100 մլն դրամ:

Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ազատվի հարկերից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարն այցելել է սիրիահայերի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Կրկին Ամուլսարի մասին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը Հայաստանին կոչ է արել հարգել ստորագրված պայմանագրերը

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը երեկ ԱՄՆ դեսպանությունում հանդիպել է լրագրողների հետ