Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գազպրոմ Արմենիան» կարող է դիմել սպառողների համար գազի գնի թանկացման հայտով

Վերադարձ լուրերի բաժին

23:47 , 17 Հունվար 2020

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը: Այդ մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հանրային կապերի բաժինը: «Չի բացառվում, որ ընկերությունը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով»,-տեղեկացրել են ընկերությունից:

Ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը չէր բացառել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար: Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 2019 թվականի սկզբին թանկացել էր ՝ սահմանվելով 1000 խմ դիմաց 165 դոլար: «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետեւ այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսօր խոսվում է այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»,-նշել էր Գարեգին Բաղրամյանը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր  ուսանողներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: