Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գազպրոմն» ու Վրաստանը համաձայնության են եկել Հայաստան գազի տարանցման վճարման վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:36 , 11 Հունվար 2017

Վրաստանն ու «Գազպրոմ-էքսպորտը» կազմել են նոր համաձայնագիր, որով վրացական կողմը ռուսական գազի՝ Հայաստան տարանցման դիմաց ստանալու է դրամական փոխհատուցում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։

Երեկ Կախա Կալաձեն «Գազպրոմ-էքսպորտի» ղեկավարության հետ հանդիպել էր ռուսական գազի տարանցման հարցի շուրջ համաձայնություն կնքելու նպատակով։
Կողմերն աշխատում էին նոր համաձայնագրի վրա, որի համաձայն՝ պետք է անցնեին տարանցման դիմաց ֆինանսական վճարման կամ Վրաստանը պետք է ստանար տարանցվող գազի 10%-ը։

Ավելի վաղ «Գազպրոմ-էքսպորտը» հայտարարել էր, թե Վրաստանին փաթեթային առաջարկ է արել՝ կապված Հայաստան գազամատակարարումների հետ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կալաձեն, Վրաստանի դիրքորոշումը այն է, որ ֆինանսական վճարի անցնելու դեպքում Վրաստանը պետք է ստանա նմանատիպ եկամուտ, ինչը արտահայտվելու է դրամական հաշվարկմամբ։

Ավելի վաղ «Գազպրոմ-էքսպորտը» հայտարարել էր, թե Վրաստանին փաթեթային առաջարկ է արել՝ կապված Հայաստան գազամատակարարումների հետ։
«Գազպրոմ-էքսպորտի» հետ բանակցությունների մի քանի փուլի ընթացքում, հաշվի առնելով առկա հանգամանքները, մենք կարողացել ենք համաձայնեցնել օպտիմալ առաջարկը։
Կառավարությունը քննարկել է տվյալ առաջարկը և որոշել է ընդունել առաջարկությունը։
Պայմանագրի համաձայն՝ Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակիրից չի ավելանում, փոխվում է միայն վճարման ձևը, ինչը ենթադրում է Հայաստան գազի տարանցման դիմաց դրամական վճարի անցում։

Ինչ վերաբերում է տարանցման արժեքին, այն լինելու է ամենաբարձրը եվրոպական երկրների շրջանում»,- հայտարարել է Կալաձեն այսօր Վրաստանի կառավարության նիստից հետո։
Կալաձեն հայտնել է, որ համաձայնագիրը կնքվել է 2 տարով և անհրաժեշտության դեպքում, կախված սեզոնային դեֆիցիտից, Վրաստանը կկարողանա ստանալ գազի հավելյալ ծավայլներ փոփոխված գնով՝ 185 դոլարով՝ նախկին 215 դոլարի փոխարեն։
Ավելի վաղ համաձայնագիրը կնքվել էր 1 տարով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նորվեգիան անջատում է FM ռադիոն

Նորվեգիան դարձել է  առաջին երկիրը, որն ամբողջությամբ հրաժարվել է FM ռադիոհեռարձակումից

Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ

«Այդ ինչ համակարգ է: Նրանք ժամանում են վիճակահանության շնորհիվ: Նրանք մեզ տալիս են իրենց վատագույն մարդկանց, նրանք դեն են նետում նրանց աղբի պես»

Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին

Հաջորդ տարի ճապոնական իշխանությունները 46 միլիարդ դոլար են հատկացնելու պաշտպանության ոլորտին: