Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գազպրոմն առաջարկում է նվազեցնել գազի գինը

Վերադարձ լուրերի բաժին

16:40 , 01 Ապրիլ 2020

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) ՝ առաջարկելով հուլիսի 1-ից բնակչության համար գազի սակագինը սահմանել 135,9 դրամ՝ ներկայիս 139-ի փոխարեն։ Այս մասին հայտնի է դարձել «Գազպրոմ Արմենիա» եւ «Տրանսգազ» ընկերությունների՝ ՀԾԿՀ դիմելու մասին հայտարարության տեքստից՝ տեղադրված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

Միաժամանակ, առաջարկվում է նվազեցնել գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը՝ 25.07 դր/հազ.խմ-ից դարձնելով 23.124 դր/հազ.խմ, եւ բնական գազի բաշխման սակագինը՝ 26 947.089 դր/հազ.խմ-ից նվազեցնելով մինչեւ 21 724.785 դր/հազ. խմ, փոխարենը բարձրացնել բնական գազի փոխադրման սակագինը՝ 11 347.532դր/ հազ.խմ-ից դարձնելով 13 282.688 դր/հազ. խմ: Ընկերությունների եւս մեկ առաջարկ վերաբերում է ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին։ Առաջարկվում է նրանց համար եւս սակագին սահմանել 135,9 դրամ՝ ներկայիս 100-ի փոխարեն։ Արդյունաբերական ձեռնարկությունների եւ խոշոր այլ սպառողների համար գազի սակագինը որոշվում է հատուկ բանաձեւով, որը եւս ներկայացված է տվյալ տեքսում։

Banks.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում 5G չկա

Հայաստանի շարժական կապի երեք օպերատորների համատեղ հայտարարությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հետևում է անվտանգության բոլոր կանոններին

Բանկը հոգ է տանում իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին: