Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գազպրոմի» շահույթը 1 տարում ավելացել է ավելի քան 20%-ով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:11 , 27 Ապրիլ 2017

2016թ. ռուսական մենաշնորհային «Գազպրոմ» ընկերության զուտ շահույթը ավելացել է գրեթե 21%-ով (951.637 մլրդ ռուբլի)՝ համեմատած անցած տարվա ցուցանիշի հետ (787.056 մլրդ ռուբլի), ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

Նաև նշվում է, որ ռուսական գազային հոլդինգի հասույթը 2016թ. ավելացել է 1%-ով՝ կազմելով մոտ 6.111 տրլն ռուբլի:

«Գազպրոմը» իր հաղորդագրության մեջ հասույթի աճը բացատրում է հիմնականում հում նավթի և գազային կոնդենսատի վաճառքով:

Միևնույն ժամանակ, «Գազպրոմի» հասույթը գազի վաճառքից 2016թ. կրճատվել է 4%-ով՝ կազմելով 3.3 տրլն ռուբլի:

Ընդ որում՝ նախկին ԽՍՀՄ երկրներում գազի վաճառքից գոյացած հասույթը նվազել է միանգամից 28%-ով՝ կազմելով 309.644 մլրդ ռուբլի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։