Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գազպրոմի հայցած թանկացումը մոտ 11% է, այլ ոչ թե 36%, ինչպես շրջանառվում է որոշ հարթակներում

Վերադարձ լուրերի բաժին

17:38 , 07 Ապրիլ 2020

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել է Գազպրոմ Արմենիայի կողմից ՀԾԿՀ գազի սակագնի վերանայման հայտի ներկայացման և գազի գնի հնարավոր բարձրացման մասին.

Գազպրոմ Արմենիայի կողմից ՀԾԿՀ գազի սակագնի վերանայման հայտի ներկայացումը սպասելի էր, քանի որ գոյություն ունեցող մարժան, մանավանդ սահմանին գազի գինը 165 դոլար դարձնելուց հետո, չի բավարարում, որ Գազպրոմ Արմենիան ներդրումներ անի ենթակառուցվածքների վիճակի բարելավման ուղղությամբ, այն պարագայում, որ դեռ կա 5-րդ էներգաբլոկի արդյունավետության հարցը և մի շարք այլ հարցեր: ՀԾԿՀ-ն մանրամասն կուսումնասիրի հայտը և որոշում կկայացնի:

Հայցվող թանկացումը մոտ 11% է, այլ ոչ թե 36%, ինչպես շրջանառվում է որոշ հարթակներում:

Զուգահեռաբար բանակցություններ են տարվում սահմանին գազի գնի իջեցման շուրջ, բայց եթե նույնիսկ այս ընթացքում չհաջողվի սահմանին նվազեցնել գազի գինը, մենք կարող ենք բալանսավորել այդ 11% թանկացումը, որը մոտ 20 մլրդ է, և այնպիսի վերաբաշխումներ իրականացնենք ու անհրաժեշտության դեպքում նույնիսկ կոմպենսավորենք, որ սպառողի համար ծանր իրավիճակ չստեղծվի:

Անկառավարելի կամ անսպասելի վիճակ չի լինի, մինչև ամառ կլինեն լուծումներ և բոլոր մտահոգությունները կփարատվեն:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 24 ժամում՝ 697 նոր դեպք

«Համակարգն արդեն ճկվում է: Սկսում ենք հակահամաճարակային շարժում»,- Նիկոլ Փաշինյան:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր

«Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները: