Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գազպրոմը» ռեկորդային մասնաբաժին է զբաղեցրել ԵՄ շուկայում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

21:09 , 27 Դեկտեմբեր 2016

Ռուսական գազի մասնաբաժիմը հեռավոր արտերկրի երկրների հաշվեկշռում 2016թ. հասել է 33.5%-ի՝ 2015թ. 31%-ի դիմաց։

««Գազպրոմի» մասնաբաժինն անշեղորեն ավելանում է և գրեթե հասել է Եվրոպայում գազի սպառման 1/3-ին»,- ասվում է «Գազպրոմ-էքսպորտի» դեկտեմբերյան հաշվետվությունում։ Ինչպես վկայում են հաշվարկները, 2016թ. «Գազպրոմը» հեռավոր արտերկիր է մատակարարել մոտ 179 մլրդ խմ գազ (2015թ. 159.4 մլրդ խմ)։ Interfax Global Energy-ի վերլուծաբանների կարծիքով՝ 2016թ. Եվրոպայում գազի սպառումը կավելանա 469-ից մինչև 488 մլրդ խմ, իսկ Թուրքիայում կնվազի 47.8 մլրդ խմ-ից մինչև 45.1 մլրդ խմ։

Ընդ որում՝ եթե եվրոպական շուկան աճել է 4-5%-ով, ապա «Գազպրոմի» գազի մատակարարումներն ավելացել են 13%-ով։ Ավելի վաղ «Գազպրոմը» նախազգուշացրել էր Եվրոպային գազի գների հնարավոր բարձրացման մասին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները

Ադրբեջանական լոնդրոմատ. Բացահայտվել է փողերի լվացման և եվրոպացի չինովնիկների կաշառման 3 մլրդ դոլարանոց սխեման

Ադրբեջանի կառավարող էլիտան 2.9 մլրդ դոլարի գաղտնի սխեմա է գործի դրել՝ եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու, շքեղ առարկաներ գնելու և փող լվալու համար։