Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գազպրոմը» նախազգուշացել է Եվրոպային գազի գնի թանկացման մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:51 , 17 Դեկտեմբեր 2016

2017թ. առաջին եռամսյակում գազի մատակարարումների միջին գինը կլինի ավելի բարձր, քան 2016թ. չորրորդ եռամսյակում, հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը RIA Novosti-ին տված հարցազրույցում։

«Մենք արդեն հիմա ունենք չորրորդ եռամսյակի դինամիկա, ես նկատի ունեմ նավթի ու նավթամթերքի գինը, համապատասխանաբար, մեր գազային պայմանագրերի գնահատումից արդեն հիմա կարող եմ բացարձակ հստակորեն ասել, որ գազի մատակարարումների միջին գինը եվրոպական շուկայում առաջին եռամսյակում ավելի բարձր է լինելու, քան չորրորդում»,- ասել է Միլլերը։

Նրա խոսքով՝ որոշումները, որոնք վերջին շրջանում կայացրել է ՕՊԵԿ-ը, հանգեցնելու են գազի գների բարձրացման։ «Վերջին շրջանում գները սփոթ շուկայում եղել են ավելի բարձր, նավթի ու նավթամթերքի հետ կապված գները»,- ասել է Միլլերը։ ՕՊԵԿ-ի երկրները նոյեմբերի 30-ի նիստում պայմանավորվել էին կրճատել նավթի արդյունահանումն օրական 1.2 մլն բարելով՝ մինչև 32.5 մլն բարել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները