Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գազպրոմը» Ղրղըզստանի գազաֆիկացման մեջ կներդնի 100 միլիարդ ռուբլի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:03 , 21 Հունիս 2017

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Գազպրոմը» Ղրղըզստանի գազաբաշխման մեջ կներդնի 100 միլիարդ ռուբլի մոտակա տարիներին, ասվում է Կրեմլի կայքում:

««Գազպրոմի» կապիտալ ներդրումների ծավալը ղրղըզական գազաբաշխիչ համակարգի արդիականացման հարցում մոտակա տարիներին կկազմի 100 միլիարդ ռուբլի, արդյունքում՝ երկրի գազաֆիկացման մակարդակը պետք է ներկայիս 22 տոկոսից ավելանա՝ հասնելով մինչև 60 տոկոսի:

Զգալի ներդրում Ղրղըզստանի տնտեսական զարգացման մեջ կատարում են Ռուսաստանում աշխատող երկրի քաղաքացիները»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ անցած տարի նման տրանսֆերտների ծավալը աճել է գրեթե 20 տոկոսով ու կազմել ողջ ղրղըզական ՀՆԱ-ի մեկ երրորդը՝ գրեթե 2 միլիարդ դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.