Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գազի սպառումը նվազել է. Ով որքան գազ է սպառում Հայաստանում (գծապատկեր)

Վերադարձ լուրերի բաժին

09:01 , 08 Սեպտեմբեր 2018

2018 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ներկրվել 940 մլն խմ բնական գազ։ 2017 թվականի առաջին կիսամյակի համեմատ գազի ներկրումը ՌԴ-ից նվազել է 148.5 մլն խմ-ով կամ 13.6%-ով։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կայքից։

Նույն ժամանակահատվածում նվազել է նաև բաշխման համակարգում իրացված գազի ծավալը։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի  1057.7 մլն խմի դիմաց այս տարվա հունվար-հունիսին ներքին ցանցի միջոցով իրացվել է 985.1 մլն խմ գազ։

Ինչպես տեսնում եք, ամենից շատ նվազել է բնակչության կողմից սպառված գազի ծավալը։ Եթե 2017 թվականի առաջին կիսամյակում բնակչությունը սպառել էր 382.3 մլն խմ գազ, ապա այս տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 294.1 մլն խմ։ Չնայած 23%-անոց անկմանը՝ բնակչությունը շարունակում է մնալ գազ սպառող ամենախոշոր խումբը։

Փոխարենը՝ աճել է ավտոմեքենաների գազալցակայանների սպառումն աճել է՝ 219.2 մլն խմ-ից հասնելով 237.8 մլն խմ-ի։

Գազ սպառող երրորդ խոշոր խումբը էներգետիկան է։ 2018-ի առաջին կիսամյակում ՀՀ էներգետիկ ոլորտի ընկերությունները սպառել են 228.3 մլն խմ գազ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 216.9 մլն խմ-ի դիմաց։

Gaz-chart

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։