Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ

Վերադարձ լուրերի բաժին

21:47 , 16 Մայիս 2020

Գազի գնի բարձրացման մասին խոսելու համար լավագույն ժամանակաշրջանը չէ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ b4b.am-ի, այդ մասին ասաց առցանց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե երբ կլինի հստակություն ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ, ո՞ր փուլում են բանակցությունները:

Վարչապետը նախ հիշեցրեց, որ գազի գնի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Հանձնաժողովը կքննարկի հարցը: «Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են: Այս պահին, ցավոք սրտի, որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող: Բայց պետք է արձանագրենք, որ նաև էներգակիրների շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման, փլուզման պայմաններում մենք կարող էինք և կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ՝ մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամը և դրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով»,-ասաց Փաշինյանը: Նա վստահեցրեց, որ կշարունակեն աշխատել գործընկերների հետ:

Արմենպրես

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: