Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գազի գինը սպառողների համար այս տարի չի բարձրանա»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

13:41 , 13 Փետրվար 2019

Գազի գինը Հայաստանում սպառողների համար 2019թ. չի բարձրանա: Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության և համակարգի օպտիմալացման խնդիր է դրել: b4b.am-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին վստահեցրեց Ազգային ժողովում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Ես շատ հստակ հայտարարել եմ, որ գազի գինը չի բարձրանալու: Պետությունը գազ չի գնում, այն գնում է «Գազպրոմ Արմենիան»: Թե այն որքանով է գնում գազը, ուրիշ խնդիր է: Իսկ պետությունը գործ ունի սպառողների հետ: Եվ մենք ասել ենք, որ գազի գինը այս տարի չի բարձրանա: Եվ մեր բանակցությունները վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց` այդ թեմայով բազմիցս ասել է` հայ-ռուսական հարաբերությունների հարթության վրա հարցի քննարկման, նաև ԵԱՏՄ շրջանակում այդ թեմայի քննարկման անհրաժեշտություն կա: «Մենք խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության և այդ համակարգի օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Եվ մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք»,-եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Ավինյանը Բոսթոնում հանդիպել է հայ համայնքի հետ

Փոխվարչապետը հայրենակիցներին կոչ է արել գիտելիքի և փորձի փոխանակման ճանապարհով ակտիվորեն ներգրավվել նոր Հայաստանի կառուցման աշխատանքներին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզի ընկերությունների արտադրանքին

Նիկոլ Փաշինյանն ընկերությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է արտադրության կազմակերպման խնդիրներից և առաջիկա ծրագրերից:

Ներդրումների ներգրավման նպատակով կառավարությոնը մտադիր է փոփոխել գնումների համակարգը

Վարչապետի խոսքով, բնականաբար, ներդրողի առաջ պետք է խնդիր դրվի գնումների ընթացքում Հայաստանից դուրս ձեռք բերել գործընկերներ, որպեսզի արտադրական պրոցեսը լինի հնարավորինս երկարաժամկետ: