Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գազի գինը որոշակի բարձրացման կարիք ունի

Վերադարձ լուրերի բաժին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) աշխատակազմի հաշվարկները ևս ցույց են տալիս, որ Հայաստանում գազի այսօրվա գների որոշակի բարձրացման անհրաժեշտություն կա՝ միևնույն ժամանակ անփոփոխ թողնելով բնակչությանը, այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գինը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Բաղրամյանը հիշեցրեց, որ «Գազպրոմ Արմենիա» -ն ներկայացրել է սակագնի վերանայման հաշվարկներ, ՀԾԿՀ-ն էլ ներկայացրել է իր դիրքորոշումը, հիմա հանրային քննարկումների փուլն է, որն ամփոփվելու է հանձնաժողովի նիստում: Նիստը տեղի կունենա այս ամսվա վերջին: «Դեռևս քննարկումներում փաստական կամ այլ հանգամանք չեմ տեսել, որ մեր աշխատակազմի արած հաշվարկները ենթարկվեն փոփոխության: Բայց դեռևս վերջնական չէ դա, պարզ կլինի նիստում: Նիստում քննարկվելու են մեր աշխատակազմի ներկայացրած հաշվարկները»,-ասաց Բաղրամյանը:

Անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» -ի տնօրենի հայտարություններին՝ նա նշեց. «Մեր աշխատակազմի հաշվարկներն էլ են ցույց տալիս, որ այսօրվա գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն»: Նա նշեց՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ քննարկում են առաջիկա 10 տարվա ավելի կայուն և կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը: Այդ հաշվարկները և իրավական դաշտը, այսինքն՝ սակագնի հաշվարկման մեթոդիկան, հիմա ներկայացված է հանրության քննարկմանը, տեղադրված է e-draft-ում: Դա նախատեսում է առաջիկա 10 տարիների համար կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ՝ շուրջ 500 մլն դոլար, նախատեսում է ներդրումների դիմաց արդյունքների ակնկալում: «Եվ առաջիկա 10 տարիներին բավականին կանխատեսելի սակագնային մարժա ենք ունենալու: Այսինքն` կախված նրանից, թե սահմանին ի՞նչ գին կունենաք, բավականին կանխատեսելի կլինեն մարժան և վերջնական սպառողների համար ձևավորվող գները»,- եզրափակել է Բաղրամյանը:

Արմենպրես

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: