Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գազի «բումը». ԱԳԼՃԿ-ներում գազի սպառումը թռիչքաձև աճել է (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին

15:06 , 09 Փետրվար 2016

2015 թվականին ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 1 920.9 մլն խ.մ բնական գազ: Ինչպես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը, նշված ժամանակահատվածում իրացվել է 1 719.7 մլն խ.մ:

Էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 327.8 և 195.6 մլն խ.մ: Անցած տարի 526.6 մլն խ.մ բնական գազ է իրացվել բնակչության կողմից: Այլ սպառողների կողմից գազի սպառման ծավալները կազմել են 185.2 մլն խ.մ։

Ամենաուշագրավը հատկապես ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) ցուցանիշներն են։ Վերջին 15 տարիների ընթացքում այստեղ սպառված գազի ծավալները անշեղորեն աճել են (բացառությամբ 2009 թվականի)։

Համեմատության համար նշենք, որ եթե 2001 թվականին ԱԳԼՃԿ-ները սպառել էին ընդամենը 28.8 մլն խմ գազ, ապա 2015-ին այդ ցուցանիշը կազմել է 484.5 մլն խմ։ Այսինքն, ավտոմեքենաների կողմից գազի սպառումը տարեկան կտրվածքով ավելացել է 16.8 անգամ։

Որոշ գնահատականների համաձայն՝ ՀՀ-ում շահագործվող մեքենաների ավելի քան 70%-ն աշխատում է բնական գազով։

Լուսանկարը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի կայքից

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի. Azatutyun

Երեկ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի կողմից լավագույնն է ճանաչվել երեք անվանակարգում

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի օրերս կայացած «Բորսայի լավագույն անդամ 2017» ամենամյա մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ լավագոււյնն է ճանաչվել միանգամից երեք անվանակարգերում

ՓՄՁ-ների համար ՀԴՄ գներն այսօրվա գործող 160 000 դրամից կարող են իջեցվել 60 000 դրամի

Քննարկվել են ՀԴՄ-ների տեխնիկական պահանջների վերանայման և ՀԴՄ-ներին առնչվող այլ խնդիրներ