Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գազավորված ըմպելիք արտադրողները, գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:05 , 11 Մարտ 2019

Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների, գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց: b4b.am-ի հաղոդրմամբ՝ գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները իրենց դժգոհությունն են արտահայտել Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխության դեմ, որի համաձայն Հայաստանում արտադրվող գազավորված ըմպելիքները հարկվելու են ակցիզային հարկով: Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները պնդել են, որ գազավորված ըմպելիքի արտադրությունն ակցիզային հարկման դաշտ տեղափոխելու պարագայում նվազելու է իրենց արտադրանքի պահանջարկը, փակվելու են ձեռնարկություններ:

Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները դժգոհ են «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններից, որի համաձայն նախատեսվում է գրավատների համար պետական տուրքը 100 հազար դրամից բարձրացնել 60 անգամ՝ դարձնելով 6 միլիոն դրամ, իսկ փոխանակման կետերի դեպքում 50 հազար դրամ տարեկան տուրքը դարձնել 3 միլիոն դրամ: Նրանք պահանջում են վերանայել նախագծի փոփոխությունները և քննարկումներ կազմակերպել իրենց հետ: Ակցիայի մասնակիցներն օրենքի նախագծի փոփոխությունները վերանայելու և իրենց հետ քննարկումներ սկսելու պահանջով ստորագրահավաք են նախաձեռնել, որը փոխանցելու են կառավարությանը: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները ցանկացել են հանդիպել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի #cashbackմարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում:

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: