Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գազային սկանդալ. Վրաստանի ՀԿ-ները պահանջում են հրապարակել Հայաստան գազի տարանցման վերաբերյալ պայմանագրի մանրամասները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:17 , 17 Հունվար 2017

Վրաստանի 80 հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են Վրաստանի կառավարությանը՝ պահանջելով հրապարակել ռուսական մենաշնորհային «Գազպրոմ» ընկերության հետ Հայաստան մատակարարվող գազի տարանցման վճարման վերաբերյալ օրեր առաջ կնքված ռուս-վրացական պայմանագրի մանրամասները։

Հիշեցնենք, որ «Գազպրոմ Էքսպորտի» հետ Վրաստանի պայմանագրի ժամկետը լրացել էր 2017թ. հունվարի 1-ին: Վրաստանը նախորդ պայմանագրի համաձայն որպես գազի տարանցման դիմաց վճար ստանում էր Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ընդահուր ծավալի 10 տոկոսը: Փաստաթուղթը կազմվել էր 2016 թվականի ապրիլին՝ վերջին համաձայնագրի ժամկետի լրանալուց երեք ամիս անց: Վրաստանը ռուսական գազ չի գնում 2007 թվականից: Հանրապետությանը գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն է, որը 2016 թվականի մարտի սկզբին համաձայնել է ավելացնել մատակարարումների ծավալը:

Վրաստանի Տնտեսական քաղաքականության հետազոտության կենտրոնի գործադիր տնօրեն Նինո Էվգենիձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, թե Վրաստանի և Ռուսաստանի միջև նման կարգի պայմանագրի կնքումը կոմերցիոն չէ, քանի որ «Ռուսաստանն օկուպացրել է մեր երկիրը»։

Վրաստանի ՀԿ-ների ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ պայմանագրում պարունակվում են ռիսկեր։

Վրաստանի ընդդիմությունը «Գազպրոմի» հետ պայմանագիրը անվանել էր «դավաճանություն» և «կապիտուլյացիա»։

Գումարի չափը, որը Վրաստանը կստանա Հայաստան գազամատակարարումների տարանցման դիմաց, հայտարարվել էր «կոմերցիոն գաղտնիք»։ Ընդ որում՝ Վրաստանի կառավարությունում ընդունում են, որ այդ գումարը քիչ է, քան այն 10 տոկոսի արժեքը, որը Վրաստանն ավելի վաղ ստանում էր հին պայմանագրով։

Մի շարք փորձագետներ արդեն հայտարարել են, որ այդկերպ Վրաստանն իրեն կախման մեջ է դնում Ռուսաստանից և արդեն չի կարող ազդել Ռուսաստանի որոշման վրա՝ հրաժարվել գազի վաճառքից անհրաժեշտության դեպքում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

B4b.am-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ախատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ խոսել է առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել […]

Tesla-ի էլեկտրամոբիլներում կգործի «Շան ռեժիմը» եւ «Ժամապահի ռեժիմը»

Tesla ընկերության Էլեկտրամոբիլներում երկու նոր հնարավորություն Է հայտնվել ծրագրային ապահովման մեջ՝ «շան ռեժիմը» եւ «ժամապահի ռեժիմը»: Ըստ b4b.am-ի՝ այդ մասին հայտնել են ընկերության ներկայացուցիչները: Տեսլայի Պաշտոնական Էջում հայտնվել է տեսահոլովակ, որը ցուցադրում է այդ հնարավորությունների աշխատանքը: «Շան ռեժիմը» թույլ Է տալիս ընտանի կենդանիներին թողնել փակ ավտոմեքենայում՝ չվախենալով, որ նրանք կսատկեն շնչահեղձությունից եւ բարձր ջերմաստիճանից: Դրա […]

Արգենտինայում հազարավոր ցուցարարներ պահանջել են պարենային արտակարգ ռեժիմ սահմանել

Արգենտինայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել՝ կառավարությունից պահանջելով պարենային արտակարգ ռեժիմ սահմանել երկրում գնաճի ֆոնին: Այդ մասին հայտնել Է Buenos Aires Times-ը: «Մեր առջեւ կրկին ծառացել Է սովի խնդիրը… սա վատագույն իրադրությունն Է 2001 թվականի ճգնաժամի ժամանակներից ի վեր»,-հայտարարել Է Բուենոս Այրեսում ակտիվիստների առաջնորդներից մեկը՝ Դանիել Մենենդեսը: 2015 թվականից Մաուրիսիո Մակրիի նախագահական […]