Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գագիկ Խաչատրյանի փաստաբանները հայտարարել են, թե «ժամանակ» թերթը զրպարտություն պարունակող հոդված է հրապարակել

Վերադարձ լուրերի բաժին

02:48 , 18 Հունվար 2020

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը կրկին հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում նրանք տեղեկացրել են, որ հունվարի 17-ին «Ժամանակ» թերթում հրապարակվել է «Պետության հաշվին» վերտառությամբ հոդված, որտեղ, ըստ նրանց, զրպարտչական տեղեկություններ են տարածվել առ այն, թե «Երևան մոլ» և «Յուքոմ» ընկերությունները սեփականության իրավունքով պատկանում են Գագիկ Խաչատրյանին և ձեռք ենք բերվել պետական միջոցներով։ «Փաստաբանական խումբը փաստում է, որ հոդվածն ամբողջությամբ զրպարտություն է, որը կառուցված է կեղծ և անհիման տեղեկությունների հիման վրա։ Խաչատրյանի փաստաբանական խումբը դիմել է «Ժամանակ» թերթին՝ պահանջելով անհապաղ հերքում հրապարակել կայքում և թերթի հաջորդ համարում»,- նշել են փաստաբանները։

Փաստաբանական խումբը հորդորել է բոլոր առցանց ԶԼՄ-ներին, որոնք, հղում կատարելով «Ժամանակ» թերթին, այս նյութը հրապարակել են որպես մամուլի տեսություն, հեռացնել իրենց կայքերից այս զրպարտություն պարունակող նյութը: Միաժամանակ, փաստաբանական խումբը տեղեկացրել է, որ նախապատրաստվում են համապատասխան նյութեր դատական գործընթաց սկսելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը:

Ucom-ի աշխատակիցները պարգեւատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար

2021 թվականի օգոստոսի 9-ին Ucom-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Սարգսյանին շնորհվել է «Երախտագիտություն» մեդալը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։