Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին

Վերադարձ լուրերի բաժին

13:01 , 14 Փետրվար 2020

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը քրեական վարույթն իրականացնող մարմնի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ ԱՆ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից Գագիկ Խաչատրյանի իրավունքները և ազատությունները խախտող գործողությունների և անգործության, ինչպես նաև նրա նկատմամբ դրսևորվող վատ վերաբերմունքի վերաբերյալ փետրվարի 3-ին բողոք է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Այդ մասին հայտնեց փաստաբամական թիմը:

Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայացված բողոքում մանրամասն նկարագրվել են այն բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել Գ.Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի քննության սկզբից մինչ հիմա:

Ըստ պաշտպանի՝ նշվել է նաև, որ Գ.Խաչատրյանը 2015 թվականից կանոնավոր բուժում է ստացել Գերմանիայի Դաշնության Մամբուրգ քաղաքի Օրթոկենտրոն բժշկական կենտրոնում, որտեղ երեք վիրահատություն է տարել: Վերջին անգամ ծանր և բարդ վիրահատության է ենթարկվել 2018 թվականի սկզբին՝ ողնաշարի հատվածում տեղադրվել է ինպլանտ: Դրանից հետո Խաչատրյանը պետք է պարտադիր հետվիրահատական վերականգնողական բուժում ստանար, որպեսզի խուսափեր վիրահատական բարդություններից և կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից: Սակայն քանի որ ՀՀ-ում քննվող քրեական գործով հեռախոսազանգ է ստացել քննիչից և կանչվել հարցաքննության, անմիջապես դադարեցրել է հետվիրահատական վերականգնողական բուժումը, վերադարձել ու ներկայացել քննիչին: Գ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

«Քանի որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, ուստի վիրահատությունն իրականացրած բժիշկ-պրոֆեսորի կողմից գրավոր տեղեկացվել է, որ նա պարտադիր պետք է շարունակի հետվիրահատական վերականգնողական բուժումը, որպեսզի խուսափի կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից: Այդ մասին հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին և միջնորդել ենք Գ.Խաչատրյանին մեկ շաբաթով թույլ տալ մեկնել Համբուրգ և բուժում ստանալ:

Նշված միջնորդության քննարկումը քննիչի կողմից հետաձգվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ Առողջապահության նախարարին հանձնարարվել է ՀՀ առաջատար մասնագետների մասնակցության բժշկական կոնսիլիում հրավիրել և պարզել, թե արդյոք Գ.Խաչատրյանի մոտ առկա է այնպիսի հիվանդություն, որը բուժման կարիք ունի: Բժշկական կոնսիլիումն արձանագրել է, որ Գ.Խաչատրյանին անհարժեշտ է կրկնակի վիրահատություն՝ ուղղված ստենոզի շտկմանը, որը հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում»,- նշեց Սարգսյանը:

Ըստ նրա՝ եզրակացությունը ստանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր լինելու բավարարեր պաշտպանի միջնորդությունը և թույլատրել, որպեսզի Գ.Խաչատրյանը կարճաժամկետ մեկնի Գերմանիա և համապատասխան բուժում ստանա: Ուստի, ըստ պաշտպանների, վարույթն իրականացնող մարմինը Առողջապահության նախարարության հետ համաձայնեցված կարգով այնպես է արել, որպեսզի դեռևս 04.07.2019թ. տրված կոնսիլիումի եզրակացությունը չտրամադրվի վարույթն իրականացնող մարմնին, այլ այն տրամադրվել է միայն 2 ամիս անց՝ սեպտեմբերին՝ Գ.Խաչատրյանին կալանավորելուց հետո՝ դրանից հետո նրան ևս զրկելով վիրահատության ենթարկվելու հնարավորությունից:

Փաստաբանները պնդում են, որ հետվիրահատական պարտադիր վերականգնողական բուժումը չստանալու հետևանքով առաջացել է կրկնակի վիրահատության անհրաժեշտություն, իսկ անհրաժեշտ կրկնակի վիրահատության չենթարկվելու, քրեակատարողական հիմնարկում մոտ 5 ամիս որևէ բուժում չստանալու և միայն ցավազրկողների միջոցով ցավերը մեղմելու հետևանքով Գ.Խաչատրյանի առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել: Նույնիսկ շտապ օգնություն է հրավիրվել քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաև նրա պաշտպանի միջնորդությամբ տեղափոխվել և հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ հրավիրված բժշկական կոնսիլումը ևս արձանագրել է նրա առողջության բացասական դինամիկան և նշել, որ նա ստացիոնար պայմաններում բուժման կարիք ունի: «Սակայն պետական իրավասու մարմինները բուժման անհրաժեշտության մասին տեղեկանալով անմիջապես Գ.Խաչատրյանին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով նաև բուժման և առողջության պահպանման հնարավորությունից»,- նշեց Երեմ Սարգսյանը:

Քանի որ 2020 թվականի հունվարի 23-ից Գ.Խաչատրյանի պաշտպանական թիմը պարբերաբար գրավոր բողոքներով պահանջել է նրան տեղափոխել բժշկական կենտրոն և ապահովել անհրաժեշտ բուժմամբ, սակայն դրանք անտեսվել են «Փաստաբանական թիմն ի թիվս այլ գործողությունների, նաև բողոք է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և մենք հույս ունենք, որ վերջինս կարձանագրի պետական իրավասու մարմինների կողմից թույլ տված այս խախտումները, ինչն ազդակ կլինի, որպեսզի անձանց նկատմամբ այլևս նման խտրական, անօրինական և կամայական վերաբերմունք չդրսևորվի»,-եզրափակեց պաշտպանը:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։