Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Վերադարձ լուրերի բաժին

21:05 , 23 Հունվար 2020

ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց։ Երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Խաչատրյանների փաստաբանական խմբի միջնորդությունը՝ գրավը թույլատրելի համարելու և ողջամիտ գրավաչափ սահմանելու համար: Այդ մասին հայտնել է Խաչատրյանների փաստաբանների թիմը:

«Ուզում եմ արձանագրել, որ սա կարևոր, բայց և ուշացած որոշում էր դատարանի կողմից։ Չկային Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր։ Նա արդեն տևական ժամանակ է՝ շուրջ 5 ամիս, ինչ գտնվում է կալանքի տակ և առաջին իսկ օրվանից սկսած մենք հիմնավորում էինք, որ Կարեն Խաչատրյանին արգելանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։ Այս անգամ դատարանն իր բարձունքի վրա էր և օրինական որոշում կայացրեց»,- դատարանի դիմաց տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նշել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։ Իսկ գումարի չափը սահմանվել է 20 մլն ՀՀ դրամ։ Փաստաբան Ամրամ Մակինյանը ընդգծել է, որ Կարեն Խաչատրյանի գործով կարևոր հանգամանքը նրա ազգանունն է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Այսուհետև ավտոպատահարները հնարավոր է գրանցել նաև բջջային հավելվածով

Մինչև 100 000 դրամ գույքային պահանջով պատահարների համար ստեղծվել է «ASWA» բջջային հավելվածը: Այն հասանելի է iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերի համար: Ավելին՝ հոդվածում:

2019 թ-ին հավաքագրվել է 1 տրիլիոն 464 մլրդ դրամ հարկային եկամուտ

Դա նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավել է 16.4%-ով: Մյուս տվյալները՝ հոդվածում:

Քննարկվել են ՀՄԿ «Մերկատոր» ծրագրի շրջանակում իրականացված դիագնոստիկ առաքելության աշխատանքները

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների այցը՝ Պետական եկամուտների կոմիտե: