Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գագիկ Խաչատրյանը Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» չի նվիրաբերել

Վերադարձ լուրերի բաժին

03:05 , 29 Նոյեմբեր 2019

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանները b4b.am-ին են փոխանցել մամուլում շրջանառվող լուրերից մեկի հերքումը: Ըստ հաղորդագրության՝ «Ժամանակ» թերթը հրապարակել է «Շռայլ «բարերարը». Քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» նվիրած անձը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է» վերտառությամբ հոդված, որը լայն տարածում է ստացել ԶԼՄ-ներում։

Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է, որ «քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» մակնիշի աղբատարներ նվիրած անձը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է, ով այս պահին կալանավորված է»:

«Որպես Գագիկ Խաչատրյանի լիազորված ներկայացուցիչներ, հայտնում ենք, որ նշյալ հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ շահարկումներից, որոնք կարող են անուղղակի ազդեցություն ունենալ իրավական գործընթացների վրա»,- ասված է փաստաբանների տրամադրած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բարեփոխումները 2019-ին դրական են ազդել պետական պարտքի կայունության պահպանմանը

Այդ մասին ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ Ազգային ժողովում:

Brain – Ring մրցույթը՝ առցանց

Նախաձեռնության նպատակը ավագ դպրոցում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։