Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գագիկ Արզումանյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

18:43 , 07 Հունիս 2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Ռազմիկ Մարկոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից։

Հ. Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ՝ Գագիկ Արզումանյանը նշանակվել է  վարչապետի գլխավոր խորհրդական։

Մինչ այս պահը Գ. Արզումանյանն աշխատում էր հանքարդյունաբերության ոլորտի հսկաներից մեկի՝ «Վալլեքս» ընկերությունների խմբում՝ որպես նախագահի՝ հատուկ հարցերով խորհրդական։ Ընկերությունում աշխատելուց առաջ Գ. Արզումանյանն աշխատել է պետական սեկտորում, որտեղ նրա վերջին պաշտոնը եղել է Ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:

43-ամյա Արզումանյանն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, տնտեսագիտության թեկնածու է:

Ունի երեք դուստր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ