Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բրոնոզյանն ու նրա փորձագետները հրաժարվել են Ամուլսարի հարցով քննարկմանը մասնակցելուց

Վերադարձ լուրերի բաժին

14:27 , 08 Հունվար 2018

Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև Լիդիանը ընդունել էր հրավերը

Հ. Բրոնոզյանը և նրա կողմից պատվիրված Ամուլսարի բնապահպանական ազդեցության վերաբերյալ զեկույցների հեղինակները հրաժարվել են մասնակցել մասնագիտական քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում է Ամուլսարի հանքը շահագործող Լիդիան Արմենիա ընկերությունը՝ նշելով, որ իրենց համար սա անսպասելի էր, հաշվի առնելով, որ այս հանդիպումը ՀՀ Բնապահպանության նախարարությունը նախաձեռնել էր իրենց խնդրանքով:

«Նախարարությունը դիմել էր Լիդիան Արմենիային` մեր մասնագետների մասնակցությունն ապահովելու համար: Պատրաստակամ լինելով շահագրգիռ կողմերի հետ երկխոսության և բոլոր մտահոգություններին պատասխանելու, Լիդիանը ընդունել էր քննարկմանը մասնակցելու հրավերը: Նախարարության առաջարկով բոլոր կողմերը համաձայնության էին եկել հանդիպել Երևանում` հունվարին: Սակայն հետագայում Հ. Բրոնոզյանը, իր փորձագետների անունից հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:Խնդրո առարկա զեկույցներին ծանոթանալուց հետո Լիդիանի համար ակնհայտ էր, որ դրանցում առկա են երկրաքիմիայի և ժամանակակից լավագույն փորձի հիման վրա մեղմացման միջոցառումների վերաբերյալ գիտելիքների հիմնարար բացեր, մինչդեռ այս խնդիրները ներկայացվել են Ամուլսարի ԲՍԱԳ-ում և բազմաթիվ հանրային լսումներում: Լիդիան Արմենիայի փորձագետները մանրամասն գրավոր պատասխանել են Ամուլսարի բնապահպանական կառավարման վերաբերյալ զեկույցներում առկա հարցերին այստեղ և այստեղ:

Մեր փորձագետները վստահ են, որ Ամուլսարի համար նախագծված են միջազգային լավագույն փորձի համապատասխան կառավարման մեխանիզմները և ապացուցել են այս պնդումը: Այդ իսկ պատճառով, չշեղվելով նախնական պայմանավորվածությունից, հունվար ամսվա ընթացքում բնապահպանական կառավարման ոլորտում միջազգային ճանաչում ունեցող Global Resource Engineering ընկերության հեղինակավոր փորձագետ Լարրի Բրեքենրիջը ՀՀ Բնապահպանության նախարարությանը կներկայացնի Ամուլսարում միջազգային լավագույն փորձի կիրառման մանրամասները:

Ամուլսարի ծրագիրը լիովին համապատասխանում է օրենսդրական պահանջներին, ավելին՝ կիրառում է  բնապահպանական կառավարման խիստ միջազգային չափանիշներ: Ծրագիրն այժմ գտնվում է շինարարության եզրափակիչ փուլում: Լիդիանը վստահ է, որ Ամուլսարի ծրագիրը կարևոր դեր է ունենալու Հայաստանի տնտեսական զարգացման մեջ, միաժամանակ հանքարդյունաբերության բնապահպանական և սոցիալական կառավարման ոլորտ բերելով նոր չափանիշներ», – նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.