Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Վերադարձ լուրերի բաժին

14:20 , 18 Հոկտեմբեր 2019

Բրյուսելում հոկտեմբերի 17-ին կայացած Հայաստանի Հանրապետություն- Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին ստորագրվել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի՝ Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը։ Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:  Նիստի համանախագահներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի վարիչ Պետրոս Սուրմելիսը:

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակում իրականացվելիք միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները: Դրանք առնչվում են հետևյալ ոլորտներին՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում:

Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ Համաձայնագրի հոդված 237-ով ամրագրված՝ «շամպայն» և «կոնյակ» ապրանքային նշանների պաշտպանությանն առնչվող գործընթացները, Համաձայնագրով սահմանված դրույթների իրականացման ընթացքը և այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ներմուծման և արտահանման ծավալները զգալիորեն կկրճատվեն

Կենտրոնական բանկը նման կանխատեսում է արել 2020 թ-ի համար:

Տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշն իջեցվել է մինչև -4 տոկոս

ՀՀ ԿԲ նման կանխատեսումը վերաբերում է 2020 թ.: