Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բրիտանացի պատգամավորները կրկին մերժեցին Brexit-ին վերաբերող բոլոր այլընտրական գործարքները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

12:16 , 02 Ապրիլ 2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները կրկին մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի՝ հավանություն չստացած նախագծի բոլոր այլընտրանքները: Այդ մասին հայտնի Է դարձել չորս առաջարկությունների քվեարկության արդյունքների հայտարարումից հետո, որոնք ընտրել էր Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն:

Ընդամենը մի քանի քվե չի բավականացրել կառավարող Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Քենեթ Քլարքի առաջարկությանը, որին հավանություն Է տվել 273 պատգամավոր, դեմ է հանդես եկել 276 ժողովրդական ընտրյալ: Այդ նախաձեռնությունը նախարարների կաբինետից պահանջում էր Եվրամիության հետ ապագա ցանկացած համաձայնագրում կետ ներառել «Եվրամիության հետ մշտական եւ համապարփակ մաքսային միության մասին, որը տարածվի ամբողջ Մեծ Բրիտանիայի վրա»:

Պահպանողական Նիք Բոուլզի առաջարկությունը («Միասնական շուկա 2.0» կամ «Նորվեգական մոդել +») նույնպես չի գտել խորհրդարանականների մեծամասնության պաշտպանությունը: Նույնը վերաբերում է նաեւ Լեյբորիստական կուսակցությունից պատգամավորներ Ֆիլ Ուիլսոնի եւ Փիտեր Քայլի ուղղմանը, որը նախատեսում է հանրաքվեի անցկացում, որին պետք է դրվի Բրյուսելի հետ ձեռք բերված ցանկացած համաձայնագրի տեքստը: Չորրորդ տարբերակը ենթադրում է, որ պատգամավորները կքննարկեն այն տարբերակը, որը կառավարությունից պահանջում է Brexit-ի ժամկետների հերթական երկարաձգում, իսկ եթե դա հնարավոր չլինի, ապա պատգամավորները կքվեարկեն կա՛մ առանց համաձայնագրի Brexit-ի օգտին, կա՛մ էլ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի գործողության չեղարկման օգտին՝ Եվրամիությունում մնալու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ աշնանային նստաշրջանին

Միջոցառման շրջանակում նախատեսված են Արթուր Ջավադյանի աշխատանքային քննարկումները Եվրոպական ներդրումային բանկի, գերմանական KfW բանկի, ՄՈւԴԻԶ վարկանշային կազմակերպության և միջազգային այլ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները համաձայնության են հասել Brexit- ի վերաբերյալ

Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:

15-10-19: Ամերիկյան ինդեքսներն աճել են

Ներկայացված են ԱՄՆ ֆոնդային բորսաների հոկտեմբերի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները: