Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքը՝ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիանի» մասին. Banks.am

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

11:11 , 21 Փետրվար 2018

Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդն ասել է, որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ամենաբարձր ստանդարտներին բոլոր գործընթացներում:

Այս մասին հանձնակատարն ասել է Banks.am-ին տված բացառիկ հարցազրույցում:

««Լիդիան»-ն այստեղ խոշոր գումարներ, եւ որ ամենակարեւորն է՝ մարդկային ռեսուրս է ներդրել: Ընկերությունը զգալի ներդրում է կատարում Հայաստանի տնտեսության մեջ»,- ասել է բրիտանացի հանձնակատարը;

Անդրադառնալով հաճախ հնչող մտահոգություններին, թե ընկերության գործունեությունը շրջակա միջավայրի համար ռիսկեր է պարունակում, Մարկ Փրիթչարդը նշել է.

«Բնապահպանական տեսանկյունից՝ կապ չունի դա մեծ, թե փոքր ընկերություն է, հանքարդյունաբերողների եւ բնապահպանների միջեւ լարվածություն միշտ էլ առկա է: Սա նորություն չէ, եւ ամենայն հավանականությամբ, իրավիճակը երբեւէ չի փոխվի: Մի կողմից, քննադատությունը նաեւ առողջ երեւույթ է, քանի որ նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը: Մյուս կողմից, ընկերություններն ու երկրներն առաջընթացի կարիք ունեն, եւ իմ պատկերացմամբ՝ «Լիդիան»-ը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ամենաբարձր ստանդարտներին բոլոր գործընթացներում»:

Բրիտանացի պաշտոնյան նկատել է, որ հանքարդյունաբերական ընկերություններին քննադատողներ միշտ կլինեն:

«Բայց «Լիդիան»-ն արել եւ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի համապատասխանի Հայաստանի՝ շրջակա միջավայրի պահպանման ամենաբարձր ստանդարտներին»,- ասել է նա:

Մարկ Փրիթչարդի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։